Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Թաիլանդ՝ Երեխաների օր, Բենին՝ Վուդուի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

976-վախճանվել է հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր Հովհաննես Չմշկիկը։

1283 —ծնվել է Կիլիկիայի հայկական պետության թագավոր Օշինը:

1780- ազգային բարերար Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրության մասին զեկույց է ներկայացրեց ռուս մեծ զորավար Ալեքսանդր Սուվորովին:

-ծնվել է լեզվաբան, հնդեվրոպաբան, Վիեննայի Մխիթարյան միաբանության վարդապետ Սերովբե Տերվիշյանը, որը հիմնել և խմբագրել է հայերեն առաջին լեզվաբանական հանդեսը («Լեզու»):

1859-ծնվել է Ստեփան Ոսկանյանը, որը  Փարիզում հրատարակել է «Արևմուտք» հանդեսը:

1863-  Կ. Պոլսում լույս է տեսել «Ժամանակ» կիսամսյա հանդեսը (խմբագիր Ստեփան Փափազյան):

1871- ծնվել է  պատմաբան, բյուզանդագետ, բանասեր, շուրջ 80 գիտական աշխատությունների հեղինակ («Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում») Նիկողայոս Ադոնցը (Տեր-Ավետիքյան):

1902 – ծնվել է հայ խորհրդային անասնաբույժ Վրույր Ղազարյանը:

1910- ծնվել է  ճարտարապետ Աշոտ Մնդոյանցը (Կրեմլի Համագումարների պալատի, Մոսկվայի Կալինինի պողոտայի կառուցապատման, Պիցունդայում առողջարանային համալիրի, Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում ԽՍՀՄ տաղավարի համահեղինակ):

1916-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել էրզրումի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Նիկոլայ Յուդենիչի զորքը ոչնչացրել է թուրքական 3-րդ բանակը:

1928 –ծնվել է ֆիզիկոս-տեսաբան Անդրեյ Ամատունին:

1929-ծնվել է  երաժշտական կոմեդիայի ժանրի ռեժիսոր Ալեքսանդր Բարսեղյանը:

1931-ծնվել է պատմաբան, մշակութային գործիչ, «Արև» օրաթերթի բազմամյա խմբագիր Ավետիս Յափուճյանը:

1935- ծնվել է գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը։

1955- ծնվել է հանրաճանաչ ֆուտբոլիստ, մարզիչ Խորեն Հովհաննիսյանը։

1958- ծնվել է ճանաչված դերասան, մշակութային գործիչ, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Թոխատյանը։

1967- Երևանում գործարկվել է Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը։

2001-հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:

2007-Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Թուլուզ քաղաքում բացվում է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը:   

2008-Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, հայտնի բևեռախույզ Արթուր Չիլինգարովը դարձել  է Ռուսաստանի Դաշնության հերոս:

2012-Բուլղարիայի խորհրդարանը հերթական անգամ ձայների մեծամասնությամբ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

2012 —վախճանվել է սպա-հետախույզ Գևորգ Վարդանյանը:

2013- եվրոպական երեք տասնյակից ավելի երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան դարձել է առանց վիզայի:

2019-նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները հանդիսավոր արարողությամբ ստացել են մանդատները:

2020-խուճապ է տարածվել Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում,  մոտ 30 րոպե շենքը ցնցվել է:

2023- Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի պատճառով դադարեցվել է Հայաստանից արցախի էներգամատակարարումը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 49- Հուլիոս Կեսարն անցել է Ռուբիկոն գետը, իսկ նրա «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք։

1475 —Վասուլայի մոտ Մոլդովայի գասպոդար Շտեֆան Մեծը ջախջախել է օսմանական բանակը:

1601 —անգլիական Օստ-Ինդիա ընկերությունը ստացել է Հնդկաստանում, Հնդկաչինում և Հարավ-արևելյան Ասիայում առևտուր անելու մոնոպոլ իրավունք:

1778 –վախճանվել է շվեդ բնագետ և բժիշկ Կարլ Լիննեյը։

1862 —վախճանվել է ամերիկացի նախագծող և արդյունաբերող, հրազենային զենք արտադրող ընկերության հիմնադիր Սեմուելլ Կոլտը:

1863- Լոնդոնում գործարկվել է աշխարհում առաջին մետրոպոլիտենը։

1878 —Շիպկայի մոտ ռուս-բուլղարական զորքերը ջախջախել են Վեսիլ փաշայի 30 հազարանոց բանակը:

1920- կայացել է Ազգերի լիգայի առաջին նիստը, որտեղ հաստատվել է Վերսալյան պայմանագիրը և հայտարարվել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը:

1938- ծնվել է ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ Դոնալդ Կնուտը։

1945 –ծնվել է բրիտանացի ռոք երգիչ և երգերի հեղինակ Սըր Ռոդ Սթյուարթը:

1946- տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի առաջին նիստը Լոնդոնում։

1971 –վախճանվել է ֆրանսիացի մոդելավորող, «Շանել» նորաձևության տան հիմնադիր Կոկո Շանելը:

2001 – կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը (որպես «Նուպեդիայի» մաս), իսկ  5 օր անց Wikipedia-ն դարձել է ինքնուրույն կայք:

2018 –վախճանվել է ռուս դերասան Միխայիլ Դերժավինը:

Կ. Խաչիկյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ Ես ո՛չ սև եմ, ո՛չ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Գլխավոր դատախազը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին» «Նիկոլ դավաճան»․ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին իրավիճակը լարվեց 1882 թ. Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը. պատմության այս օրը ( 29 ապրիլ) Ջուր չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն «Դուխով հանձնի, հետդ ենք», «Թողե՛ք թող հանձնի»․ մայրաքաղաքում ակցիա է իրականացվել (լուսանկարներ) Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՇՏԱՊ․ Փակ է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է․ Աբրահամյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը (տեսանյութեր)Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդյունքները Եվրոպայի առաջնությունում Առաջին անգամն է․ կանայք ՄԻԱՎ-ով են վարակվել «գեղեցկության ներարկումների» ժամանակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը՝ Եվրոպայի առաջանության արծաթե մեդալակիր Կադիրովը 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը (լուսանկարներ) Այսօր Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհինԱրագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված