Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե ընտրություններից առաջ ազգովի գնայինք Եռաբլուր, նոր այնտեղից միանգամից՝ ընտրության, երևի պատկերն այլ լիներ». Հրանտ Թոխատյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավարտվել են Ազգային ժողովի 6-րդ գումարման համապետական ընտրությունները, աստիճանաբար ուրվագծվում են առաջիկա խորհրդարանում աշխատելու հնարավորություն ստացած ուժերի ու դաշինքների անունները: Եվ մինչ ԿԸՀ-ն ամփոփում է երեկ տեղի ունեցած ընտրությունների ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները՝ ներկայացնելով ստացված պատկերը, 168.am-ը շարունակում է զրուցել հայտնի մտավորականների հետ՝ լսելու և ներկայացնելու նրանց տեսլականը՝ ի՞նչ է մեզ սպասում առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ Ազգային ժողովի նոր կազմի հետ:

Մեր զրուցակիցն այս անգամ դերասան Հրանտ Թոխատյանն է

– Պարոն Թոխատյան, ինչպե՞ս եք:

– Քանի որ ես ներքուստ բավականին իրատեսական ու գոնե ինքս ինձ հետ հնարավորինս ադեկվատ մարդ եմ, վախենում էի մտածել այն ամենի մասին, ինչ կատարվեց երեկ՝ օրվա ընթացքում ու հատկապես գիշերը, բայց շա՜տ խորը մի տեղ մոտավորապես հենց այսպես էլ պատկերացնում էի, ցավոք սրտի, որովհետև ամեն ինչ գնում էր դեպի դա:

– Երբ արդեն պարզ են ընտրությունների նախնական արդյունքները, կարո՞ղ ենք քննարկել՝ ի՞նչ դեր խաղացին դրանց վրա հասարակական ընկալումների այս կամ այն դրսևորումները, այսինքն՝ ժողովուրդը՝ իր ցուցաբերած վարքով:

– Ժողովրդի այն մտածելակերպը, ինչին մենք ականատես եղանք, սկսել է ձևավորվել դեռևս 1996 թվականի ընտրություններից հետո: Սկսած այդ ժամանակներից, մեր երկրում արվեց ամեն բան, որ ընտրակեղծիքները կամ վաճառված ձայներն ու հոգիները, որոնք առաջ կարող էին լինել, ասենք՝ 20-25 տոկոս, հիմա հասել է բավականին մեծ թվերի, չեմ էլ ուզում նույնիսկ տոկոսների մասին բարձրաձայնել, որովհետև ինքս ամաչում եմ:

– Ի վերջո, ինչի՞ արդյունք է դա՝ սոցիալական վատ պայմանների՞, դեգրադացված արժեքային համակարգի՞…

– Ձեր թվարկած տարրերն իմ կանխատեսվող պատասխաններն են, և հատկապես՝ դեգրադացված արժեքային համակարգը՝ շնորհիվ պրոպագանդիստական այն մեքենայի, որ աշխատում է տարիներ շարունակ՝ ի դեմս հեռուսաալիքների, թեկուզ՝ մամուլի: Սա ձևավորեց մի քաղաքացի, որին մենք այսօր ունենք և, որը պատրաստ չէ խորապես պատասխանատվություն կրել վաղվա օրվա համար: Փորձելով ապրել այսօրվա օրով, այն 20.000 դրամը, որ այսօր նրան տալիս են, կբավականացնի մաքսիմում երեք օրվա համար:

– Հետո այդ ընտրակաշառքի զոհերը երեք օր անց սկսելու են քննադատել նույն այն իշխանություններին, ով կաշառել էր և գնել իրենց ձայները:

– Այո, ընդ որում, քննադատել ֆեյսբուքյան պրոֆիլներում, կամ մաքսիմում՝ կողքի հարևանի հետ… և դրանից ավելի ոչնչի ընդունակ չէ: Երեկ մտածում էի՝ եթե մենք (ասելով «մենք»՝ նկատի ունեմ նաև ինձ) այդ ողջ գործընթացն այնպես կազմակերպեինք, որ ընտրությունը սկսվեր ոչ թե ժամը 8:15-ին, այլ 9:00-ին, և ընտրություններից առաջ ազգովի գնայինք Եռաբլուր, նոր այնտեղից միանգամից գնայինք ընտրության, երևի պատկերն այլ լիներ:

– Ձեր այս դիտարկման ենթատեքստն ինձ հուշում է բարձրաձայնել ապրիլի 2-ի գիշեր քաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցած ինտենսիվ հրավառությունների մասին: Մեր պաշտոնյաները երեկ ողջ օրվա ընթացքում, սկզբում՝ պարտաճանաչ այցելեցին Եռաբլուր, բայց նույն նրանք արդեն ժամեր անց չընդհատվող հրավառությունների ներքո տոնում էին հաղթանակը: Այս իրականությունը մեկնաբանության որևէ ձևի մեջ տեղավորվո՞ւմ է:

– Դրա համար առավոտյան՝ լուսաբացին՝ ժամը 5-ի կողմերը, Ոստիկանություն եմ կանչել: Մեր տան չորս բոլորը, որի շրջակայքում բավականին մեծ թվով ժամանցի վայրեր կան, գիտե՞ս՝ ի՜նչ մի հրավառություն էր տեղի ունենում, որն ավարտվեց ինչ-որ անհասկանալի առանձին կրակոցներով, մի ահռելի աղմուկ էր… Ես զարմացա, որ ժամանած ոստիկաններն ասացին՝ միայն ես եմ դիմել իրենց: Պարզվում է՝ որևէ այլ զանգ իրենք չեն ստացել:

Լա՛վ, բա էդ շրջակայքում չկայի՞ն գոնե մարդիկ, ովքեր տանը քնած փոքր երեխա ունեին, որ գոնե (ասում եմ՝ գոնե) դրա համար զանգեին ոստիկանների ու խնդրեին, որ նրանց կարգի հրավիրեին հասարակական կարգը խախտելու համար: Էլ չեմ խոսում քառօրյա պատերազմի հերոսների հիշատակի մասին, հասկանո՞ւմ եք…

Ես կարող էի նստել իմ մեքենան, գնայի այդ մարդկանց մոտ ու ասեի՝ էս ի՞նչ եք անում, արա, բայց ուզեցի՝ ոստիկաների հետ միասին գնանք, որ վաղը-մյուս օրը որևէ միջադեպի ժամանակ չներկայացնեն, թե ես խուլիգան եմ, որովհետև ես չեմ ուզում խուլիգան լինեմ, ես չեմ ուզում, որ մեր հերոսների հիշատակը պղծեն, որովհետև այնտեղ իմ երեխաներն են պառկած: Ամենահետաքրքիր ֆրազան այն եղավ, որ ինձ ասացին՝ դե ախր, Դուք էլ հասկացեք, պարոն Թոխատյան, մարդիկ տոնում են…

– Որդեկորույս մայրերի սուգն էին «տոնում»…

– Չէ՛, իրենց հաղթանակը… Ասում եմ՝ լսի, ա՛յ երիտասարդ, ախր մի տարի առաջ զոհված հարյուրից ավելի տղաներից ամեն մեկը համարյա քո տարեկիցներն էին: Հաղթե՞լ են, թող իրենց տանը, իրենց նեղ շրջապատում բաժակ բարձրացնեն՝ էլի ամոթները երեսներին՝ ղուրբան լինելով էն երեխեքին, որ պառկած են Եռաբլուրում: Գիտե՞ս ինչ՝ մեզ անհապաղ ինքնամաքրում է պետք:

– Ի՞նչ եք կարծում՝ հետընտրական ի՞նչ զարգացումներ են մեզ սպասվում:

– Դատելով դեռևս տիրող հանգիստ իրավիճակից, հետընտրական զարգացումներ ես չեմ տեսնում, որովհետև ընտրություններին պետք է հաջորդեին մամուլի ասուլիսները, ինտենսիվ հայտարարությունները: Այդ ամենը դեռ չկա, միգուցե նաև այն պատճառով, որ դեռևս ընտրության վերջնական արդյունքները հրապարակված չեն: Ես ավելի շատ կուզենայի, որ այս ընտրությունները կոնսոլիդացիայի հիմք դառնային՝ բոլոր իմ գործընկերների, իմ ընկերների և այն մարդկանց համար, ում հետ ես ծնվել ու մեծացել եմ այս քաղաքում:

– Պարոն Թոխատյան, Ձեր նախընտրած ուժը, որի օգտին քվեարկել եք, անցե՞լ է նոր Ազգային ժողով:

– Ոչ: Ես երկու նախընտրած ուժ ունեի, որոնցից երկուսի առաջարկած գաղափարներն էլ ոչ միշտ էի լիովին կիսում, համենայն դեպս, դրանցից մեկն անցավ, մյուսը՝ ոչ: Ու, այնուամենայնիվ, ես լավատես եմ: Այսօր մի քանի պեսիմիստական գրառումների հանդիպեցի համացանցում, թե այս երկրում մնալն այլևս անիմաստ է, և այլն… Կներեք՝ չեմ կիսում:

– Բայց հիասթափության այս ալիքի ֆոնին, կարծում եմ՝ արտագաղթն անխուսափելի հետևանք է լինելու:

– Ցավոք սրտի: Եվ եթե մեզ չհաջողվի կանգնեցնել արտագաղթը, ապա հաջորդ ընտրություն էլ չի լինի, կլինի Կոմունիստական կարգերի պես՝ կհայտարարվի ընտրության օրն ու անմիջապես կհրապարակվեն արդյունքները, որովհետև ընտրություններին կներկայանա ընդամենը մեկ ուժ…

Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)Արաբկիր վարչական շրջանի փոխթաղապետն անվայելուչ արարքի համար մնաց անպատիժ10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ)
Ամենադիտված