Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … լոգարան

ՖՈՏՈ

Լոգարանը՝ վաննան, մեծ խոր ու երկարաձև տարողություն է, որի մեջ լոգանք են ընդունում կամ շոր լվանում: Բավականին տարօրինակ է այն, որ լոգարանը մի քանի հազարամյակի պատմություն ունի: Ճիշտ է, միանշանակ անհնար է ասել, թե երբ, ինչպես և ինչ պայմաններում է հայտնվել այն, քանի որ դա տեղի է ունեցել շատ հին ժամանակներում, և այդ օրերից շատ ժամանակ է անցել: Բայց կա լեգենդ, ըստ որի հնագույն մի մարդ մամոնտի որսից հետո գնացել է ծովափ ուժերը վերականգնելու համար: Տեղատվությունից հետո ծովափի փոսերը մնացել են  ջրով լցված որտեղ էլ նա թիկնել է և հանգստացել, և անգամ քնել: Ընդ որում արևից ջուրը տաքացել է և մարդը արթնանալով հայտնաբերել է, որ քնած է տաք ջրի մեջ, ինչը, անկասկած, դուր է եկել նրան: Դրանից հետո մարդիկ սկսել են փոսեր փորել իրենց տների մոտ գտնվող քարերին, որոնք լցրել են ջրով, իսկ արևը տաքացրել է այն, մարդիկ սկսել են վայելել ջրային լոգանք իրենց տան մոտակայքում: Հենց սրանք են համարվում առաջին լոգարանները: Սակայն, իհարկե, չկա որևէ ապացույց, որ ամեն ինչ տեղի է ունեցել այդ ձևով: Բայց կան այլ փաստեր:

Հնդկաստանում հայտնաբերված առաջին կերամիկական լոգարանը ստեղծվել է մոտ հինգ ու կես հազարամյակ առաջ: Կրետե կղզում պեղումների ժամանակ, հայտնաբերվել է լոգարան, որը պատրաստվել է մոտ 2,5 հազար տարի առաջ: Պոմպեյում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզե լոգարաններ: Չնայած այն բանին, որ անցել են տարիներ, ժամանակակից լոգարանները  իրենց նախնիներից առանձնապես չեն տարբերվում: Հին հռոմեացիները բավականաչափ մաքրասեր են եղել, ուստի լոգարանները տարածված են եղել Հին Հռոմում: Հայտնի է, որ եգիպտական թագուհի Կլեոպատրան նույնպես սիրում էր լոգանք ընդունել, ընդ որում դրա համար  օգտագործում էր ոչ միայն ջուր, այլ նաև կաթ կամ բուսական թեյեր, որոնց հսկայական քանակի բաղադրատոմսեր ուներ:

Լոգարանների կարիքը կտրուկ նվազել է Հռոմեական կայսրության անկումից հետո: Այն դարձել է անհավատալիորեն թանկ հաճույք, որը հասանելի է եղել միայն շատ մեծահարուստներին: Անգամ հարուստ քաղաքացիները ունակ են եղել  միայն ժամանակ առ ժամանակ վարձակալել դրանք: Այդ պատճառով էլ մարդիկ սկսել են համատեղ օգտագործել նույն լոգարանը: Միջնադարը բնութագրվում է որպես ընդհանուր անմաքրության ժամանակաշրջան, և լողանալը համարվել է մեղք գործել: Մարդիկ շատ հազվադեպ են լողացել, հաճախ միասին, և առանց երկար ժամանակ ջուրը փոխելու: Այս ամենը հանգեցրել է խոլերայի և ժանտախտի սարսափելի համաճարակների, որոնց զոհ են դարձել միլիոնավոր մարդիկ: Ոչ մի այլ պատերազմ նման քանակի զոհերի չի բերել: Դա եղել է սարսափելի, ցավալի ժամանակաշրջան:

Օսմանյան կայսրությունում (ժամանակակից Թուրքիա) լոգարանները  շատ տարածված են եղել: Դրանք հաճախ պատրաստվել են մարմարից, իսկ լողանալիս թուրքերը սովորաբար սպունգ են օգտագործել: Հին Հունաստանում սովորություն է եղել լոգանք ընդունել նստած վիճակում, ընդ որում  կանանց համար լոգարանը լցվել է տաք ջրով, իսկ տղամարդկանց համար  սառը ջրով:

Ռուսաստանում լոգարանները սկսել են լայնորեն կիրառել միայն 15-րդ դարից: Սկզբում դրանք պատրաստվել են փայտից, իսկ 17-րդ դարում փայտի թանկության պատճառով, դրանք փոխարինվել են չուգունով: Հենց Պետրոս Մեծի օրոք են Ռուսաստանում հայտնվեցին մեզ հայտնի և ծանոթ չուգունե լոգարանները: Իհարկե, ոչ բոլորն էին կարող իրենց թույլ տալ ունենալ դրանցից, քանի որ դրանք շատ թանկ էին և ավելի շուտ շքեղության առարկաներ էին: Լոգանք ընդունելը հասանելի է դարձել Ռուսաստանում չուգունե վաննաների հայտնվելուց մի քանի դար անց: Ավելին, ներկայումս էլ չուգունե լոգարանները դեռ մեծ պահանջարկ ունեն, քանի որ դրանք շատ ամուր են: Բանն այն է, որ 18-րդ դարում շատ կարևոր է եղել լոգարանի որակը, քանի որ այդ ժամանակներում լոգարանը «վերականգնելու» գաղափար և հնարավորություն չի եղել:

Կ. Խաչիկյան

Նախկին ԱԳ նախարարը ստեղծված իրավիճակից լուծումներ է առաջարկումՀայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում Արման Թաթոյանի խոսքը «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի կլոր սեղան քննարկմանըՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Մասկը Չինաստանում պայմանավորվել է Tesla-ի և Baidu-ի համագործակցության շուրջ Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազինՄոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ) «Ինչպես են մարսում Հայաստանը» Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը․ Վարդապետյանը՝ Թորոսյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ Ես ո՛չ սև եմ, ո՛չ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Գլխավոր դատախազը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին» «Նիկոլ դավաճան»․ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին իրավիճակը լարվեց 1882 թ. Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը. պատմության այս օրը ( 29 ապրիլ) Ջուր չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն «Դուխով հանձնի, հետդ ենք», «Թողե՛ք թող հանձնի»․ մայրաքաղաքում ակցիա է իրականացվել (լուսանկարներ) Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՇՏԱՊ․ Փակ է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է․ Աբրահամյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը (տեսանյութեր)Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդյունքները Եվրոպայի առաջնությունում Առաջին անգամն է․ կանայք ՄԻԱՎ-ով են վարակվել «գեղեցկության ներարկումների» ժամանակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը՝ Եվրոպայի առաջանության արծաթե մեդալակիր Կադիրովը 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը (լուսանկարներ) Այսօր Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհինԱրագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ամենադիտված