Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ են հուշում թուրքական սերիալները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ մենք արհամարհում ենք հարևան պետությանը, այն՝ շնորհիվ թիրախավորված պրոպագանդայի, գնալով ավելի ամուր  ու ներկայանալի է դառնում՝: Թուրքիան ստիպել է աշխարհին յուրաքանչյուր օրվա որոշակի հատված նվիրել թուրքական սերիալներին: Դրանք շատ տարածված են Գերմանիայում, Ռուսաստանում, մեծաթիվ այլ երկրներում: Օրինակ, «Փառահեղ դար» հեռուստասերիալն ամբողջ աշխարհում ունի հարյուր հիսուն միլիոն դիտող, ցուցադրվում է աշխարհի 42 երկրում, «Սև սերը» թարգմանվել է տասից ավելի լեզուներով և այլն: 

Կմտածեք՝  պարզունակ սերիալներ են, ինչի՞ վրա ենք կենտրոնանում: Իսկապես, դրանց մեծամասնությունը կանխատեսելի սցենարական լուծումներ ունեն, համեմված են անհեթեթ, խիստ ռոմանտիկ զրույցներով: Բայց Թուրքիան «հետին պլանում» ասում է այն, ինչ ուզում է ասել: Եվ դա ասում է ոչ թե բուն սցենարով, այլ մատուցմամբ ու դետալներով, որոնք առաջին հայացքից չենք կարող նկատել:

«Փառահեղ դարը» դիտելիս տպավորություն է, թե Տիգրան Մեծն իր ծովից ծով Հայաստանով անհաջողակ կզգար իրեն՝ եթե տեսներ գոնե մեկ սերիա: Տպավորություն է, թե Աստված ստեղծել է երկինքը, երկիրը, լույսը բաժանել խավարից ու անմիջապես հորինել հենց թուրքերին, այդ իսկ պատճառով էլ նրանք այդքան զորեղ կայսրություն ունեն: Պատմությունն ամբողջովին խեղաթյուրված է, խառնել են փաստերն ու տեղ-տեղ անգամ ժամանակագրությունը:

Էլի կասեք՝ գրողը տանի թուրքերին, թող իրենց ստով տապակվեն, մեկ է, իրական պատմությունը խմբագրել չեն կարող: Բայց արի ու տես, որ հարյուր հիսուն միլիոնանոց լսարանը չգիտի, որ նրանք ստում են: Այդ հսկա լսարանը պատմություն չի կարդալու, բայց, այ, սերիալ դիտում է: Եվ տեսնում է, իբրև թե մեր տեղանքում Թուրքիան ամենահզոր պետությունն է:

Սա՝ սյուժետայինը: Տեխնիկական առումով սերիալները նույնպես փայլում են. գրագետ ընտրված դերասանական կազմ, նկարահանումների բարձր որակ, մեդիայի կողմից բազմալեզու հարցազրույցներ, հոդվածներ՝ սերիալի հերոսների հետ ու մասին: Թուրքիան թիրախավորել է սերիալները՝ որպես մեծամասնությանը հասանելի պրոդուկտ և չի սխալվել: Շատ հայտնի է նաև «Սև սեր» հեռուստասերիալը, որի ամեն մասը տևում է երկուսուկես ժամ:

Եվ պատկերացրեք, մարդիկ մեծագույն սիրով դիտում են այն՝ շաբաթվա մեջ ութից տասը ժամ նվիրելով արդեն սիրելի դարձած կերպարներին: Հասարակ պատմություն է. շատ գեղեցիկ աղքատ տղան սիրահարվում է գեղեցկուհի և ունևոր աղջկա, հետո ինչ-ինչ պատճառներով աղջիկն ամուսնանում է այլ տղայի հետ, աղքատ տղան հարստանում է, գալիս է վրեժ լուծելու, բայց երկուսը դեռ իրար են սիրում…

Աշխարհի պես ծեծված ու հին սյուժե, ոչ մի կարևոր բան: Բայց սերիալը սկսվում է նրանով, որ գլխավոր հերոսը՝ Քեմալը (ուշադրություն դարձրեք՝ ինչ անուն են ընտրել ամենադրական ու գեղեցկադեմ երիտասարդի համար) գրադարանում Էմիլ Զոլա է վերցնում, ինչը խոշոր կադրով ցույց են տալիս: Մենք ենք, չէ՞, ասում, որ անգրագետ ազգ են, փնթի, չկանոնակարգված: Գլխավոր հերոսներն ունեն բարձրագույն կրթություն, սերիալում խոսում են առօրյա, բայց կիրթ լեզվով՝ ի տարբերություն մեր  սերիալային չոքեչոք հայերենի: Փողոցները փայլում են, ծովը շողում է: Այդ փնթիների տները, ի տարբերություն հայկական որոշ սերիալների ՝ ճչան ոսկեգույն, խայտառակ անճաշակ տների, կահավորված են մինիմալիստական ոճով. փայտե, թանկ կահույք, միատոն գունային անցումներ, պատերին՝ մեծ, թափանցիկ պատուհաններ, ծաղկամաններ: Ֆրանսիական տներ են հիշեցնում, կարողացել են նման զգացողություն առաջացնել: Ոչ մի ոսկեգույն ու սեղանին շպրտած դոլլարներ, ամեն բան ճաշակով է ու չափավոր:

Հատուկ շեշտադրված են թուրքերի բնավորության գծերը, սովորությունները, մշակույթը: Տղամարդիկ խիստ են, ձգտող ու ստեղծող, ընտանիքը անվիճելի արժեք է բոլորի համար, մեծի խոսքն օրենք է, կանայք խնամված են և նվիրված օջախին: Գրեթե բոլոր  առիթների ժամանակ նրանք ուտում են տոլմա, լավաշ՝ պարտադիր շեշտելով՝ մեր ուտեստը, մեր ավանդական ուտեստը, և այլն:

Մինչ մենք յունեսկոներում կոկորդ ենք պատռում ինչ-ինչ ուտեստներ «հայաֆիկացնելու» համար, թուրքերը պարզունակ սերիալների օգնությամբ հարյուր հիսուն միլիոն մարդու սովորեցնում են, որ տոլման, լավաշը, և այլ հայկական ուտեստներ թուրքական են: Վերջ, հարցը լուծված է: Ո՞ւմ է պետք ՅՈՒՆԵՍԿՕ-յի վկայագիրը, անգամ եթե երդվեն, թե տոլման հայկական է: Բելգիացին կգնա Ստամբուլ, կպատվիրի թուրքական տոլմա, սերիալում է տեսել:

Կասենք՝ դե մեծ երկիր է: Վերջում էլ կավելացնենք ամենասիրելի արդարացումը՝ ծով ունեն, նավթ ունեն, դրա համար էլ կարողանում են:

Իսկ մենք չե՞նք կարողանում  մեր հերոսին էլ գրադարանում նկարահանել, չե՞նք կարողանում գիտակցել, որ կարմիր փայտից նուրբ կահույքն ավելի շքեղ է, քան ոսկեգույն արձանը՝ տան մեջտեղում դրված, և դա, մեղմ ասած, ծիծաղելի է: Չե՞նք կարող արգելել սցենարիստներին՝ չգրել երկխոսություն՝ «էթալ, հելնել, սֆթուց» բառերով: Դժվար չէ: Կասենք՝ բոլոր ոլորտները գրավել են կիսագրագետները, ի՞նչ անենք: Սցենարիստներն էլ կարդարանան՝ ինչ դիտում են, դա էլ գրում ու նկարահանում ենք:

Իսկ Թուրքիան չի նկարահանում այն, ինչ դիտում են: Նա ստիպել է ութամյա կրթությամբ տնային տնտեսուհուն  «Գուգլի» օգնությամբ պարզել՝ ով է Էմիլ Զոլան: Ստիպել է աչք փակել պատմական փաստերի վրա ու  բազմագույն, հետաքրքիր սերիալի միջոցով այլ պատմություն անգիր անել ու տարածել:

Մեզ չեն ստիպում դիտել մեր սերիալները, դրանք կարելի է բոյկոտել այնքան, մինչև որոշ սցենարիստներ կամ այլ գործով կզբաղվեն, կամ կկատարելագործվեն այնքան, որ անգամ ամենատրիվիալ սերիալից տասը րոպե դիտելիս սիրտդ չի խառնի, ու կհասցնես որևէ պետքական բան քաղել քեզ համար: Արդարանում ենք, թե լայն մասշտաբների համար է, պետք է հասկանալի լինի…Թուրքական սերիալն իրոք լայն մասշտաբների համար է, հարյուրավոր միլիոն դիտումներ բերող: Եվ այստեղ «մեղավորը» ամենևին էլ ծով ու նավթ ունենալը չէ: Ուղղակի նստել ու որոշել են, որ մարդկանց պետք է սովորեցնեն որակյալ կադրի, մաքուր խոսքի ու  արագ ընթացող սյուժեի: Ով կհամապատասխանի, կաշխատի, ով չի համապատասխանում, չի համագործակցում: Պարզ ու կոնկրետ որոշում, որը տվեց իր արդյունքները:

Թուրքիան պրոպագանդում է այն, ինչ իրեն է ձեռնտու: Մեզ մնում է դասեր քաղել հարևան երկրից, ու ոչ թե ձևացնել, թե նրանք գոյություն չունեն, այլ ապացուցել, որ մենք կարող ենք առանց իրենց պես ստելու էլ որակ ստեղծել: Բազմաշերտ պատմությունը թողած, նկարահանում ենք թմրամոլների ու անուղեղ տիկնիկների մասին արհեստական պատումներ, Մաթևոսյան ու Բակունց քարոզելու փոխարեն մարդկանց, չգիտես՝ ինչու, սովորեցնում ենք, որ հարուստ լինելը շատ վատ բան է, բոլորս պետք է աղքատ լինենք, այլապես հեռուստացույցի հարուստների պես վատը կդառնանք:

Կարող ենք շատ ավելին, միայն թե ցանկություն է պետք, որովհետև վատի կողքին նաև տեսնում ենք, որ որոշ մասնագետներ փորձում են փրկել ոլորտը, ուղղակի համատարած խավարի մեջ փոքր լամպերը աղոտ են երևում: Ու մի խնդրանք սերիալ ստեղծողների մեծամասնությանը. մտածեք թուրքական սերիալների հաջողության մասին՝ նախքան հերթական սերիան փչացնելը: Բայց ոչ թե փորձեք անհաջող կրկնօրինակել, ինչպես որ արդեն անում եք, այլ ստեղծեք ձերը, որ որակյալ լինի: Ծովն ու նավթը մեղավոր չեն, որ դուք հեշտ ուղի եք ընտրում՝ քարքարոտ ճանապարհներով երկրում:

 Սյունե Սևադա

 

ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)Արաբկիր վարչական շրջանի փոխթաղապետն անվայելուչ արարքի համար մնաց անպատիժ10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար)
Ամենադիտված