Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ հարցով կա փակ քննարկում Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Araratnews.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Լեւոն Մարգարյանը:

Ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումները ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված: Կա՞ր արդյոք նոր բան առաջին նախագահի ասելիքում:

Տեր-Պետրոսյանը, ըստ էության, նոր բան չի ասել: Բանակցային փաստաթուղթը նույնն է, ինչ տարիներ առաջ: Փոփոխություններ է կրել կոնֆլիկտի կարգավորման կոնտեքստը: Աշխարհաքաղաքական նոր փոփոխություններ են տեղի ունենում: ԱՄՆ-ն ըստ էության հրաժարվում է այս հարցում իր ներգրավվածության քաղաքական քվոտայից, ու խնդրի կարգավորման հիմնական կոորդինատորը դառնում է Ռուսաստանը: Այս իմաստով, իսկապես, ղարաբաղյան կոնֆլիկտի բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Իհարկե, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան համանախագահության իրենց բաժնից չեն հրաժարվել: Բայց հատկապես նախորդ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ խնդրով շահագրգիռ հիմնական դերակատարը Ռուսաստանն է: Տեր-Պետրոսյանը նաև իրավացիորեն նշում է, որ ռուսական կողմը ներքաշվել է սիրիական ճգնաժամի մեջ և հետագայում էլ փորձելու է դերակատարում ստանձնել մերձավորարևելյան գործընթացներում: Այստեղ կարևոր է նշել, որ Ռուսաստանն այս քայլին դիմել է Արևմուտքի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար: Սիրիական ճգնաժամի մեջ ռուսական կողմը ներքաշվեց հենց այս նպատակով, որպեսզի իր վրա վերցնի մերձավորարևելյան տարածաշրջանում նոր մարտահրավերներից մեկի դիմակայումը և դա ներկայացնի աշխարհին որպես մեծ առաքելություն, համաշխարհային առաքելություն: Սրա դիմաց ակնկալվում էր հետ բերել կորցրած դիրքերը համաշխարհային դերակատարների շարքերում: Ինչ-որ իմաստով մենք սա տեսանք. բավական երկար սառեցված Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում նկատվեց որոշակի ակտիվացում: Բայց այդ ակտիվացման դինամիկան համաչափ կերպով չաճեց: Ռուսական կողմը խրված մնաց սիրիական ճգնաժամում, և եթե առաջին փուլում նրանց դերակատարումը արդյունք տվեց, հաջորդ փուլերում նրանց ներկայության արդյունավետությունը կասկածի տակ դրվեց: Ռուսաստանյան կողմն իր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կյանքում ունի առայժմ մեկ փիլիսոփայություն` փորձել իրավիճակային քայլերով դուրս գալ միջազգային մեկուսացումից ու միաժամանակ վերադառնալ որոշում կայացնող երկրների շարք, որտեղ նրա հետ հաշվի կնստեն: Տեսականորեն սրա հնարավորությունը կա, կա նաև գիտակցումը, բայց քաղաքականության իրավիճակային ընկալումն ու հեռանկարային ռազմավարություններով աշխատելու մեթոդի բացակայությունը, որը, ընդ որում, արդեն ավանդական է դարձել ռուսական քաղաքականության համար, չեն թողնում, որ այդ հնարավորությունը ռեալիզացվի մինչև վերջ: Կարծում եմ` հենց այս փոփոխությունների կոնտեքստում է դիտարկվում Ռուսաստանի շահագրգռությունը` զբաղվել ղարաբաղյան կոնֆլիկտով և հենց սա նկատի ուներ առաջին նախագահը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Արցախի հարցի վերաբերյալ իր ընդդիմախոսները պատկերացում չունեն հիմնախնդրի կարգավորման իրական ճանապարհների մասին:

Երբ նախորդ տարվա վերջին Տեր-Պետրոսյանը կուսակցության համագումարում ունեցավ իր հայտնի ելույթը, կար սպասում, որ ղարաբաղյան խնդիրը այլևս կդառնա նաև ներքաղաքական բանավեճի հիմնական թեման: Բայց դա մենք չտեսանք: Հանրային բանավեճ այս հարցով չկա: Կա փակ քննարկում Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջև, ու կոնֆլիկտի կարգավորման հիմնական ջատագովները հենց իրենք են: Մյուս ուժերն ու գործիչները կա՛մ չեն պատկերացնում կարգավորման ճանապարհները, կա՛մ չեն ուզում մտնել այդ պատասխանատու բեռան տակ, շատ լավ հասկանալով, որ իշխանություն չեն լինելու ու այս հարցում դիրքորոշում ունենալը կարող է վնասել իրենց վարկանիշի: Ոմանք միտումնավոր, ոմանք էլ իսկապես դիրքորոշման բացակայության հետևանքով կա՛մ խուսափում են խնդրի քննարկումից, կա՛մ էլ որդեգրում են հասարակության տղայական մոտեցումներին ներդաշնակ մոտեցումներ: Եվ եթե հասարակությանը նման մոտեցումը ներելի է, հասարակության լայն շերտերը պարտավոր չեն հիմնավոր պատկերացնել բարդ կոնֆլիկտի, բանակցային գործընթացի մանրամասները, ապա այն քաղաքական ուժերի դեպքում, ովքեր ունեն իշխանություն դառնալու հավակնություն, դիրքորոշման բացակայությունը կամ դիրքորոշման փոխարեն կենացների առկայությունը պետք է դատապարտվի: Բայց քանի որ Հայաստանից բանակցողը իշխանություն է, ու վարչական լծակները իշխանությանն են պատկանում, Տեր-Պետրոսյանի խոսքի հասցեատերը հենց իշխանություններն են: Արդեն նշեցի, որ ուժերից շատերը, հասկանալով, որ մեծամասնություն չեն կազմելու նոր պառլամենտում, խուսափում են ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում իրենց վրա ավելորդ պատասխանատվություն վերցնելուց: Փոխարենը հասկանալով, թե ինչքան հուզական կողմեր ունի հարցը, որդեգրում են անզիջում, մանիֆեստային հայտարարություններով դրսևորվող կեցվածք՝ հանրության աչքում վատամարդ չլինելու համար: Նմանատիպ տեխնոլոգիա որդեգրել է նաև ՀՀԿ-ն, որը իր քարոզչական ծրագրում չի փորձում խնդրին անդրադառնալ: Բայց, ըստ էության, բանակցային գործընթացներում ներկայացնելով Հայաստանն ու սահմանված խաղի կանոնները պահպանելով` վերահաստատում է այն, ինչի մասին խոսում էր Տեր-Պետրոսյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ժողովուրդն է ընտրել իշխանությունը: Տարօրինակ չէ՞ հատկապես, որ Տեր-Պետրոսյանն էր պայքարում կեղծված ընտրությունների եւ ոչ լեգիտիմ իշխանության դեմ:

Ես առաջին նախագահի փաստաբանությունը ստանձնելու հավակնություն չունեմ: Մանավանդ որ, լինելով բավական փորձառու պետական գործիչ, նա երբեք պաշտպանության կարիք չի ունեցել: Այն, որ ՀԱԿ-ի, Տեր-Պետրոսյանի հռետորաբանությունը փոխվել է, արդեն իսկ փաստ է: Վերջիններս ունեն դրա իրենց հիմնավորումը: Նրանց առաջնահերթություններում ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը գերադասվում է ներքաղաքական խնդիրներին: Բացի այդ, մի բան է ՀԱԿ-ը 2008-2010 թթ., մեկ այլ բան է հիմա: Ներքաղաքական կյանքում նման ռադիկալ հայտարարություններով հանդես գալու ռեսուրս Կոնգրեսն այժմ չունի: Եվ, անկեղծ ասած, այս մոտեցումը, երբ հնարավորություններդ համապատասխանեցված են հավակնություններիդ, ավելի ներդաշնակ է: Մանավանդ, ռադիկալ հռետորաբանության դիսկուրսը ոչ միայն սպառել է իրեն, արդեն իսկ զբաղեցված է այլ ուժերի կողմից:

Մամուլում տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը հրահանգել է ամեն գնով խորհրդարան անցկացնել Կոնգրես-ՀԺԿ դաշինքին: Հավանական համարո՞ւմ եք:

Տեսականորեն մենք կարող ենք խոսել դրա հնարավորության մասին: ՀԱԿ-ը պառլամենտում այսօր շատ պետք է իշխանությանը: Արդեն նշեցի, չնայած լինելով Հայաստանի կողմից բանակցություններ վարողը, իշխանությունն ամեն դեպքում մեկուսացրել է ղարաբաղյան խնդրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական բլոկները և վախենում է հասարակության հետ այդ հարցով ուղիղ դիալոգի գնալ: Վախենում է, որովհետև չունի բավարար վստահության պաշար ու ինքն է շատ հաճախ հանդիսացել այն պաթոսի գեներացնողը, որը կարող է շրջվել իր իսկ դեմ: Այս իմաստով Տեր-Պետրոսյանի դերակատարությունը` որպես ընդդիմադրի, կարող է դառնալ բուֆեր ու տրանսլյատոր հասարակության և իշխանության միջև: Սա տեսական իմաստով: Պրակտիկորեն, եթե ավելի մոտիկից ծանոթանանք Հայաստանում այժմ ընթացող նախընտրական գործընթացներին, կտեսնենք, որ դրա հնարավորությունը չկա: Ռեյտինգային համակարգը ստեղծել է այնպիսի իրավիճակ, երբ ամեն ձայն շատ կարևոր արժեք ունի կոնկրետ թեկնածուների համար: Չեմ կարծում, թե որևէ ռեյտինգային թեկնածու կարող է իր էլեկտորատն ուղղորդել այլ տեղ, այն դեպքում, երբ առանց այդ էլ թեկնածուների թվաքանակի պատճառով էլեկտորատն այնքան է բաղդատվել, մրցակցությունը տեղերում այնքան է աճել, որ շատ դժվար է հրաժարվել սեփական էլեկտորատի նույնիսկ չնչին տոկոսներից: Իսկ այս ընտրություններում, հատկապես իշխանության դեպքում, հաղթելու են ռեյտինգային թեկնածուները: Եթե վերացարկվենք մամուլում քննարկվող պրիմիտիվ խոսակցություններից ու փորձենք քաղաքական ձևակերպումներ տալ, ապա պիտի փաստենք, որ այժմ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ իշխանությանը գործընկերներ են պետք, և ոչ միայն կոալիցիոն: Հասարակություն-իշխանություն տարանջատման խորությունը պահանջում է ունենալ բուֆերներ, որոնք բեկումնային որոշումների կայացման դեպքում կկարողանան զսպել այդ տարանջատման հետևանքով առկա հնարավոր էսկալացիոն ռիսկերը: Այս իմաստով մենք ականատեսն ենք, թեկուզև ոչ հրապարակավ, բայց քաղաքական երկխոսության:

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի

 

36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտը
Ամենադիտված