Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակության մեծ զանգված Սերգեյ Սմբատյանին ընդունում է իր ժամանակների արվեստի հերոս. արվեստագետները նամակը՝ Փաշինյանին

ՄՇԱԿՈՒՅԹ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորումը վերանայելու հանրային պահանջին միացել են նաև այլ արվեստագետներ։

Նրանք բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Արվեստագետները միջնորդում են, որպեսզի հաշվի առնվի Հայաստանի մշակութային կյանքում Սերգեյ Սմբատյանի բացառիկ դերակատարումը, գեղարվեստական տաղանդն ու անգնահատելի ներդրումը, և կոչ են անում պատկան ատյաններին վերանայել Մաեստրոյի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։

Բաց նամակի տեքստը՝ ստորև.

«Մենք՝ արվեստագետներս, այս բաց նամակով մեր մտահոգությունն ու սրտանց աջակցությունն ենք հայտնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մաեստրո Սերգեյ Սմբատյանին:

Նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերելք է ապրել և միջազգային ճանաչում ձեռք բերել՝ հարստացնելով Հայաստանի մշակույթը: Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նվիրումն իր երկրին և գործին արժանացել են հիացմունքի և ծափերի աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, որտեղ նա բազմիցս հպարտությամբ ներկայացրել է մեր երկիրը: Բազում նախագծեր միասին իրականացնելով՝ կարող ենք փաստել, որ հասարակության մեծ զանգված յուրահատուկ վերաբերմունք ունի նրա նկատմամբ և ընդունում է որպես իրենց ժամանակների արվեստի հերոս, ով ուղեկից է դարձել դեպի բարձր արժեքներ:

Ընդունելով նրա այս բացառիկ դերակատարումը, գեղարվեստական տաղանդն ու այն դրական ազդեցությունը, որը նա ունի Հայաստանի մշակութային կյանքում, դիմում ենք ձեզ՝ հաշվի առնել այդ անգնահատելի ներդրումն ու մեր երկրի մշակույթի զարգացմանն ու տարածմանը մատուցած ծառայությունները: Մենք բոլորս, նրա հավատարիմ հանդիսատեսը համախմբված ենք Սերգեյ Սմբատյանին աջակցելու հարցում և ամուր կանգնած ենք նրա թիկունքին:

Մենք ընդունում ենք, որ օրենքի գերակայությունը մեծ նշանակությունը ունի ցանկացած հասարակության համար, և մենք էլ, կարևորելով գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, խնդրում և միջնորդում ենք Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայել և չխոչնդոտել նրա ստեղծագործական ընթացքը:

Կամո Սեյրանյան, դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ

Ռազմիկ Ամյան, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

Զարուհի Բաբայան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Նունե Եսայան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Շուշան Պետրոսյան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Ալլա Լևոնյան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Ավետ Բարսեղյան, հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Արամայիս Հայրապետյան, ռեժիսոր

Նազենի Հովհաննիսյան, դերասանուհի

Հայկ Ղևոնդյան (Սպիտակցի Հայկո), երգիչ

Սարո Թովմասյան, երգիչ

Արամ Սարգսյան (Արամ MP3), երգիչ

Սոֆի Մխեյան, երգչուհի

Սոնա Ռուբենյան, երգչուհի

Իվետա Մուկուչյան, երգչուհի

Գարիկ Պապոյան, հաղորդավար, հումորիստ, երաժիշտ

Ռոլանդ Գասպարյան, («Ռեինկարնացիա«), երգիչ»։

Նախկին ԱԳ նախարարը ստեղծված իրավիճակից լուծումներ է առաջարկումՀայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում Արման Թաթոյանի խոսքը «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի կլոր սեղան քննարկմանըՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Մասկը Չինաստանում պայմանավորվել է Tesla-ի և Baidu-ի համագործակցության շուրջ Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազինՄոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ) «Ինչպես են մարսում Հայաստանը» Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը․ Վարդապետյանը՝ Թորոսյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ Ես ո՛չ սև եմ, ո՛չ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Գլխավոր դատախազը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին» «Նիկոլ դավաճան»․ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին իրավիճակը լարվեց 1882 թ. Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը. պատմության այս օրը ( 29 ապրիլ) Ջուր չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն «Դուխով հանձնի, հետդ ենք», «Թողե՛ք թող հանձնի»․ մայրաքաղաքում ակցիա է իրականացվել (լուսանկարներ) Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՇՏԱՊ․ Փակ է Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է․ Աբրահամյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը (տեսանյութեր)Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդյունքները Եվրոպայի առաջնությունում Առաջին անգամն է․ կանայք ՄԻԱՎ-ով են վարակվել «գեղեցկության ներարկումների» ժամանակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը՝ Եվրոպայի առաջանության արծաթե մեդալակիր Կադիրովը 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը (լուսանկարներ) Այսօր Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհինԱրագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ամենադիտված