Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 20 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Շախմատի միջազգային օր, Տորթի միջազգային օր, Կոլումբիա՝ Անկախության օր, Նորվեգիա՝  Թագաժառանգ Հոկան Մագնուսի ծննդյան օր, Հյուսիսային Կիպրոս՝ Ազատության և խաղաղության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1240– օծվել է Գանձասար վանական համալիրը:

1320 –վախճանվել է Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Օշինը  (1308—1320):

1914– ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հայ զինվոր Հունան Ավետիսյանը, որը մարտի ժամանակ իր մարմնով փակել է հակառակորդի կրակակետը, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում:

1919-Նախիջևանում սկսվել են բախումներ ադրբեջանցիների և հայերի միջև, բայց Լեյտենանտ Շվինդը բանակցելով Կելբալի խան Նախիջևանսկու և հայկական նահանգապետի հետ կարողացել է եռօրյա զինադադար հաստատել։

1921- ՀՍԽՀ ժողկոմխորհի դեկրետով՝ հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։ 

1928– ծնվել է նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը:

1945-ծնվել է ռուսահայ բանաստեղծ, կոմպոզիտոր, բարդ, հեղինական երգի թեորետիկ Ալեքսանդր Միրզայանը:

1990-Հայաստանի նոր խորհրդարանը սկսել է իր գործունեությունը և ձեռնամուխ եղել անկախ պետականության ստեղծմանը։

 –վախճանվել է խորհրդահայ կինոռեժիսյոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովը:

1991-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Շահումյանի Բուզլուխ գյուղի մոտ հայերը վնասել են 3 Ми-24 ուղղաթիռ, որի օդաչուներից մեկը վիրավորվել է:

– վախճանվել է  Արցախյան ազատամարտի հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը:

2010-Քանաքեռում հիմնանորոգումից հետո հանդիսավորությամբ վերաբացվել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը:

2013-վաղ առավոտից տասնյակ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ շրջել են  մայրաքաղաքի կանգառներով՝ կոչ անելով ուղևորներին չվճարել նոր 150 դրամ սակագինը:

2017-Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

2021-վախճանվել է տաղանդավոր և վաստակաշատ ճարտարապետ, Երևան, Մոսկվա, Կուրսկ քաղաքներում իրականացված բազմաթիվ կառույցների հեղինակ էդուարդ Թանգյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1402 —Լենկ Թեմուրը ջախջախել է թուրքական սուլթան Բայազիդին Անկարայի ճակատամարտում:

1534 –Քեմբրիջում գրանցվել է աշխարհում առաջին հրատարակությունը:

1804- ծնվել է անգլիացի կենդանաբան, անատոմ և պալեանթոլոգ, դինոզավր բառի հեղինակ սեր Ռիչարդ Օուենը:

1810 – Կոլումբիան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:

1822 –ծնվել է ավստրիացի բիոլոգ և բուսաբան, գենետիկայի հիմնադիր Գրեգոր Մենդելը:

1873-ծնվել է բրազիլացի օդագնաց, կոնստրուկտոր և օդաչու, ինքնաթիռներ և դիլիժաբլեր նախագծող Ալբերտո Սանթոս-Դյումոնը:

1877 —սկսվել է մուլտիպլիկացիայի պատմությունը:

1917-Կորֆու կղզում սերբերի, խորվաթների և սլովենների ներկայացուցիչները ստորագրել են միացյալ պետություն ստեղծելու հռչակագիրը:

-գրանցվել է «BMW» առևտրային նշանը:

1920 –Լեհաստանի վրա հարձակման ընթացքում Կարմիր բանակը գրավել է Վիլնյուսը:

1924 – Փարիզում ստեղծվել է Շախմատի միջազգային ֆեդերացիան:

1926 –վախճանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ֆելիքս Դզերժինսկին:

1936 –Մոնտրյոում կնքված պայմանագրով Բոսֆոր և Դարդանել նեղուցները տրվել են Թուրքիային:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրեստի ամրոցի աղյուսներին կատարվել է վերջին գրառումը. «Մեռնում են, բայց չեն հանձնվում, ցտեսություն հայրենիք»:

1944 – Ադոլֆ Հիտլերի դեմ անհաջող մահափորձ է կատարվել:

1953-ԽՍՀՄ-ը վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ:

1960 –աշխարհում առաջին անգամ կառավարության ղեկավար է դարձել կինը. Շրի-Լանկայում Սիրիմավո Բանդարանաիկեն դարձել է վարչապետ:

1966-ԽՍՀՄ կառավարությունը որոշում է ընդունել կառուցել Վոլժսկի ավտոմոբիլային գործարան:

1969– ամերիկյան «Ապոլլոն 11» տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ իջել է լուսնի վրա:

1973– վախճանվել է կինոդերասան, ռեժիսոր, արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից մեկը հանդիսացող Բրյուս Լին:

1974 –Կիպրոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիան զորք է մտցրել թուրք-կիպրոսցիներով բնակեցված Հյուսիսային Կիպրոս:

1976- կատարվել են Մարս մոլորակի մակերևույթի առաջին հետազոտությունները:

1990-Հարավ Օսական ինքնավար մարզի գերագույն խորհուրդն ընդունել է պետական անկախության հռչակագիր և մայրաքաղաք Օրջոնիկիձեն վերանվանել է Վլադիկավկազի:

1993 –Լիտվայում շրջանառության մեջ է դրվել սեփական դրամը՝ լիտը:

2005 —Կանադայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունները թույլատրելու մասին օրենքը:

2016- վախճանվել է ռուսական, բելոռուսական և ուկրաինական հեռուստահաղորդավար և լրագրող Պավել Շերեմետը:

Կ. Խաչիկյան

 

 

Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական Շուշին
Ամենադիտված