ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ մարտի 8-ն են առաջինը շնորհավորել հայտնի դերասանները և ի՞նչ են մաղթում հայուհիներին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

BlogNews.am-ը գրում է.

Գարնանային ջերմ ու պայծառ արևով բացված մարտի 8-ն իր տոնական ընթացքի մեջ է: Վաղ առավոտից հայուհիները աշխարհի շատ այլ երկրների կանանց պես ստանում են շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Ծաղիկներ, գեղեցիկ խոսքեր, ջերմ հայացքներ. տղամարդիկ այսօր առավել քան նրբանկատ են ու ջենտլմեն: BlogNews.am-ը հետաքրքրվել է՝ ո՞ւմ են հայ հայտնի ու սիրված տղամարդիկ առաջինը շնորհավորել այսօր և լսել նրանց՝ հայուհիներին ուղղված բարեմաղթանքները.

 

«Շնորհավորում եմ բոլոր հայուհիներին, առանձնապես ուզում եմ շնորհավորել այն մայրերին, քույրերին ու աղջիկներին, ովքեր հիմա սահմանին կանգնած զինվոր ունեն և նրա վերադարձին են սպասում: Աստված տա՝ բոլոր զինվորներն անփորձանք վերադառնան ու ավելի սիրուն դարձնեն իրենց սիրելիների կյանքը»,- ասում է Սոս Ջանիբեկյանը: Իսկ այն հարցին, թե ում է առաջինը տոնի առթիվ շնորհավորել, դերասանն ասաց՝ իր տատիկին:

 

Իսկ ահա դերասան Ռաֆայել Երանոսյանը հայ աղջիկներին մաղթում է, որ ուշադիր լինեն «հայ տղամարդ» տեսակին, «որովհետև նրանք դինոզավրերի պես վերանում են, իսկ այդ դեպքում առաջիկա մեկ միլիոն տարիների ընթացքում նրանց ոչ ոք չի շնորհավորելու տոնի կապակցությամբ: Իսկ եթե առանց հումորի, ապա հայուհիներին անկեղծ սրտով ուզում եմ մաղթել գունավոր, լուսավոր, սիրուն կյանք: Ուզում եմ, որ մեր կանայք երջանիկ լինեն, որովհետև միայն այդ դեպքում երջանիկ կլինենք նաև մենք: Տղամարդը սև ու սպիտակ տեսակ է, ու հենց կինն է գունավորում ու լուսավորում տղամարդու կյանքը: Շնորհավորում եմ բոլոր մայրերին, քույրերին, աղջիկներին, ուզում եմ ասել, որ առանց նրանց անիմաստ է յուրաքանչյուր տղամարդու կյանք»,- իսկ թե ում է առաջինը շնորհավորել, Ռաֆայել Երանոսյանն ասաց, որ հորաքրոջը,- «Միշտ առաջինը մամայիս էի շնորհավորում, սակայն հիմա, քանի որ մամաս այլևս չկա, հորաքրոջս եմ շնորհավորում»:

Դերասան Արման Նշանյանն էլ առաջինը իր տիկնոջն է շնորհավորել, իսկ բոլոր հայուհիներին դերասանը առաջնահերթ խաղաղություն, համբերություն ու հավատ է մաղթում. «Ուզում եմ՝ մեր սիրելի հայուհիները հավատան, որ ամեն ինչ լավ է լինելու: Բարդ ժամանակներում ենք ապրում, բայց միշտ պետք է հիշել, որ արևը շատ վառ է ծագում սովորաբար ամենացուրտ օրերից հետո: Ուզում եմ, որ մեր հայուհիները պինդ ու ամուր լինեն և համբերություն ունենան իրենց սիրո մեջ»:

Նյութը՝ BlogNews.am-ի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular