Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ մարտի 8-ն են առաջինը շնորհավորել հայտնի դերասանները և ի՞նչ են մաղթում հայուհիներին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

BlogNews.am-ը գրում է.

Գարնանային ջերմ ու պայծառ արևով բացված մարտի 8-ն իր տոնական ընթացքի մեջ է: Վաղ առավոտից հայուհիները աշխարհի շատ այլ երկրների կանանց պես ստանում են շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Ծաղիկներ, գեղեցիկ խոսքեր, ջերմ հայացքներ. տղամարդիկ այսօր առավել քան նրբանկատ են ու ջենտլմեն: BlogNews.am-ը հետաքրքրվել է՝ ո՞ւմ են հայ հայտնի ու սիրված տղամարդիկ առաջինը շնորհավորել այսօր և լսել նրանց՝ հայուհիներին ուղղված բարեմաղթանքները.

 

«Շնորհավորում եմ բոլոր հայուհիներին, առանձնապես ուզում եմ շնորհավորել այն մայրերին, քույրերին ու աղջիկներին, ովքեր հիմա սահմանին կանգնած զինվոր ունեն և նրա վերադարձին են սպասում: Աստված տա՝ բոլոր զինվորներն անփորձանք վերադառնան ու ավելի սիրուն դարձնեն իրենց սիրելիների կյանքը»,- ասում է Սոս Ջանիբեկյանը: Իսկ այն հարցին, թե ում է առաջինը տոնի առթիվ շնորհավորել, դերասանն ասաց՝ իր տատիկին:

 

Իսկ ահա դերասան Ռաֆայել Երանոսյանը հայ աղջիկներին մաղթում է, որ ուշադիր լինեն «հայ տղամարդ» տեսակին, «որովհետև նրանք դինոզավրերի պես վերանում են, իսկ այդ դեպքում առաջիկա մեկ միլիոն տարիների ընթացքում նրանց ոչ ոք չի շնորհավորելու տոնի կապակցությամբ: Իսկ եթե առանց հումորի, ապա հայուհիներին անկեղծ սրտով ուզում եմ մաղթել գունավոր, լուսավոր, սիրուն կյանք: Ուզում եմ, որ մեր կանայք երջանիկ լինեն, որովհետև միայն այդ դեպքում երջանիկ կլինենք նաև մենք: Տղամարդը սև ու սպիտակ տեսակ է, ու հենց կինն է գունավորում ու լուսավորում տղամարդու կյանքը: Շնորհավորում եմ բոլոր մայրերին, քույրերին, աղջիկներին, ուզում եմ ասել, որ առանց նրանց անիմաստ է յուրաքանչյուր տղամարդու կյանք»,- իսկ թե ում է առաջինը շնորհավորել, Ռաֆայել Երանոսյանն ասաց, որ հորաքրոջը,- «Միշտ առաջինը մամայիս էի շնորհավորում, սակայն հիմա, քանի որ մամաս այլևս չկա, հորաքրոջս եմ շնորհավորում»:

Դերասան Արման Նշանյանն էլ առաջինը իր տիկնոջն է շնորհավորել, իսկ բոլոր հայուհիներին դերասանը առաջնահերթ խաղաղություն, համբերություն ու հավատ է մաղթում. «Ուզում եմ՝ մեր սիրելի հայուհիները հավատան, որ ամեն ինչ լավ է լինելու: Բարդ ժամանակներում ենք ապրում, բայց միշտ պետք է հիշել, որ արևը շատ վառ է ծագում սովորաբար ամենացուրտ օրերից հետո: Ուզում եմ, որ մեր հայուհիները պինդ ու ամուր լինեն և համբերություն ունենան իրենց սիրո մեջ»:

Նյութը՝ BlogNews.am-ի

Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ
Ամենադիտված