Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Հայկական կողմը լուրջ երկընտրանքի առջև է հայտնվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանա-արցախյան սահմանում տեղի ունեցող զարգացումները շարունակում են մնալ տարածաշրջանային քաղաքական օրակարգի ամենավտանգավոր, հետևաբար նաև՝ կարևոր խնդիրների շարքում։ Հատկապես վերջին օրերի լարվածությունը հստակ ազդակ է այն մասին, որ իրավիճակն ամեն պահ կարող է պայթել՝ դառնալով լայնամաշտաբ պատերազմի վերսկսման պատճառ։

Այս մասին Politics.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Մեծ հաշվով այն, ինչ տեղի է ունենում Արցախի և Ադրբեջանի սահմանում, ոչ այլ ինչ է, քան իրական պատերազմի նախապատրաստություն։ Ընդ որում, ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ պատերազմը՝ որպես հարցի լուծման միջոց, իր համար ընկալելի և ընդունելի գործիք է։ Ավելին՝ նաև նախընտրելի։ Հետևաբար Ադրբեջանի ախորժակը զսպելու համար Արցախի և Հայաստանի իշխանություններին մնում է երկու տարբերակ՝ կա՛մ ակտիվ ռազմական կանխարգելիչ գործողություններ, կամ դիվանագիտական ճնշման և պահանջատիրության մեծացում։ Երկուսն էլ գործուն մեխանիզմներ են և կարող են Հայաստանի ու Արցախի համար անվտանգության խնդիր լուծել։ Ընտրության խնդիր է, որը պետք է շուտ լուծվի», - ասել է Մելիք-Շահնազարյանը։

Փորձագետը նշում է, որ այս առնչությամբ Երևանում և Ստեփանակերտում քաղաքական որոշում, կարծես, դեռ չկա։ Բայց նման որոշում կայացնելու անհրաժեշտությունից հնարավոր չի լինի խուսափել։ Որքան էլ բարդ և մեծ պատասխանատվություն ենթադրող որոշում լինի, այն պետք է կայացվի և կյանքի կոչվի, վստահ է քաղաքագետը։

«Իհարկե, հնարավոր է նաև (անգամ ցանկալի) երկու վերոնշյալ սցենարների համադրություն։ Ավելին՝ դա պետք է արվի։ Բայց համադրությունը չի նշանակում կիսապատերազմ կամ կիսադիվանագիտություն։ Ցավոք սրտի, դա այն է, ինչն ունենք այսօր և ինչը չի աշխատում։ Ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով Ադրբեջանին զսպելու տարբերակների համադրությունը պետք է անզիջում պայքար ենթադրի թե՛ առաջին և թե՛ երկրորդ ճակատներում։ Սա, իհարկե, ավելի բարդ իրականացվող քաղաքականություն է, բայց արդյունքներն էլ անհամեմատ ավելի լավը կարող են լինել։ Հետևաբար, գործել է պետք և վերջապես կողմնորոշվել, թե ինչպես ենք ուզում լուծել Ադրբեջանի հետ ունեցած մեր խնդիրը», ֊ ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Սակայն, ըստ փորձագետի, նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է մի քանի բան հասկանալ և ունենալ անկյունաքարային մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։

«Նախ, ցանկանու՞մ է արդյոք Ադրբեջանը խնդրի խաղաղ կարգավորում։ Կա՞ արդյոք հարցը քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորություն։ Ովքե՞ր են նպաստում և ովքեր խոչնդոտում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացին։ Ի՞նչ հնարավորություններ ունեն հակամարտող կողմերը։ Ինչպե՞ս կարող են միջազգային միջնոդներն ու հանրությունը ազդել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի որոշումների վրա։ Ինչպիսի՞նն է ուժերի իրական համադրությունը տարածաշրջանում։ Ի՞նչ կարելի է սպասել ռազմական սցենարի կյանքի կոչումից և ինչ՝ դիվանագիտականից։ Ահա այս և նմանատիպ բազում հարցեր հստակ պատասխանների կարիք ունեն։

Ոչ թե դիվանագիտական գնահատականներ, կամ քարոզչական, պաթոսային հայտարարություններ, այլ ճշմարիտ ու հիմնավորված պատասխաններ, այն էլ՝ իրական ժամանակում։ Անհրաժեշտ է կենտրոնացնել հայկական գիտական և մտավոր ողջ պոտենցիալն ու հասնել նրան, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ սկսեն զբաղվել լուծումներ որոնելու գործով։ Դա կարող է արդարացված լինել, հատկապես եթե հաշվի առնենք, որ բանակցային գործընթաց, ըստ էության, վաղուց այլևս չկա, իսկ քաղաքական իրավիճակը տարածաշրջանում կարող է հեշտ փոփոխվել», - վստահ է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Ամենադիտված