Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արկադի Տեր-Թադեւոսյան. «Չպետք է թողնել, որ Ադրբեջանն այսքան «երես առնի», մեր տղերքին սպանի ու մեր տարածքները վերցնի». «Իրատես»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

aravot.am-ը գրում է.

Նախընտրական իրավիճակի թեժացմանը զուգահեռ՝ սահմանային լարվածությունը եւս մեծացել է։ Մոտենում է ապրիլը, և հասարակության մեջ տագնապ կա, որ հնարավոր է կրկնվեն նախորդ տարվա ռազմական գործողությունները։

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ «Իրատեսի» զրույցը սահմանային իրադրության մասին է։

– Հայաստանի զինված ուժերը մշտապես պաշտպանական ռազմավարություն են որդեգրում և չեն պատասխանում հակառակորդին։ Դիվերսիոն վերջին գործողության կասեցումը, կարծես, այլ մարտավարության մասին է վկայում։

– Ես չեմ հասկանում պաշտոնական այն մարտավարությունը, տակտիկան, որ չպետք է հարձակվել։ Լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Սխալ է, որ հայկական կողմը պետք է միշտ պաշտպանվի։ Նրանք մեզ խփում են, մենք հայտարարում ենք, թե պահպանել ենք զինադադարը, պատասխան կրակ չենք բացել, կամ իրենք մեր զինվորներին սպանում են, մենք էլ թե՝ այսքան էլ մենք ենք հակառակորդի զինվորներից սպանել։ Այս ռազմավարությունը ես չեմ հասկանում։ Այնպես պիտի հակահարված տանք, որ մի քանի տարածք էլ վերցնենք, ջնջենք ու էլի իրենց ձեռքը տանք։ Ոչ թե սպասենք, որ մեզ խփեն, մեր տարածքները վերցնեն, մենք էլ ասենք, թե այդ տարածքները մեզ համար այդքան էլ էական չեն։

– Պաշտպանության գերատեսչության քաղաքականությունը պետք է փոխվի՞, անցնի հարձակողակա՞ն մարտավարության։

– Այո, նախարարությունը պետք է նոր փաստաթղթով առաջնորդվի, նոր մարտավարություն մշակի։ Ոչ թե մեր ջահել տղաներին կոտորեն, ու մեր գենոֆոնդն էլ կորցնենք։ Այն մարդիկ, ովքեր փորձ ունեն, պետք է պատրաստեն մեր մարտիկներին, ոչ թե ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորը նստեցին ավտոբուս, գնացին, ու նրանք էլ պայթեցրին։

Տեսանք, թե այդ օրերին քանի ազատամարտիկ է պատրաստ իր կյանքը հայրենիքին տալու։ Սրա փոխարեն պետք է պատրաստել սահմանում կանգնած զինվորին, պետությունն էլ «կանաչ» լույս վառի ու ասի՝ Ադրբեջանի վերջը տալ։

Չէ, մեզ պետք չէ Բաքու հասնել, ոչ էլ նրանց տարածքներն են պետք։ Պարզապես չպետք է թողնել, որ Ադրբեջանն այսքան «երես առնի», մեր տղերքին սպանի ու մեր տարածքները վերցնի։ Թե չէ նստած սպասում ենք՝ Ադրբեջանն ինչ պիտի անի, որ պատասխանենք։ Շախմատի նման մի քայլ իրենք անեն, մենք էլ՝ հաջորդը։  

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

Արսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան Սարգսյան
Ամենադիտված