ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 24 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Ուկրաինա՝ Արխիվային աշխատողի օր, Մերձդնեստր՝ Սահմանադրության օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1888 —վախճանվել է հայազգի ռուս պետական և ռազմական գործիչ, գեներալ Միխաիլ Լորիս-Մելիքովը:
1895– ծնվել է գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի հիմնադիրներից մեկը հանդիսացող Գուրգեն Յանիկյանը:
1919 - ծնվել է հայ խորհրդային փիլիսոփա Մեհենդակ Մելիքյանը:
1968 - ծնվել է գեղանկարիչ Պետրոս Պետրոսյանը:
1974– վախճանվել է հայ լուսանկարիչ Իդա Քարը (Քարամյան):
1940 –վախճանվել է  խորհրդահայ ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս Գասպար Ոսկանյանը:
2006- առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում Երևանի «Նաիրիտ» ՓԲԸ արտադրամասերից մեկում բռնկվել է հրդեհ, այրվել են լաք էթինոլ տեսակի քիմիական նյութի երկու ռեզերվուար՝ յուրաքանչյուրը 300 տոննա տարողությամբ:
2008-ուրուգվայահայ մարզիչ Սերխիո Մարգարյանը դարձել է Չիլիի ֆուտբոլային ուժեղագույն ակումբներից մեկի` «Ունիվերսիդադ»-ի նոր գլխավոր մարզիչը:
2010- Հայ բնապահպանները բողոքի ցույց են անց կացրել  Երևանում բացված դելֆինարիումի դեմ:
2012-Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է , որ չի առաջադրվի առաջիկա ընտրություններին և «ասպարեզը զիջում է ավելի երիտասարդներին»:
2013- Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհուրդի նիստ, որտեղ  հաստատել է Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»):
2019-Ձերբակալվել է «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը, ով մեղադրվել է երկրորդ նախագահի ենթադրյալ աջակցության մեջ։
2020- Հայրենիքի փրկության շարժման կոչով քաղաքացիները շրջափակել են կառավարության բոլոր մուտքերը, որպեսզի վարչապետին ու գործադիրի անդամներին թույլ չտան մտնել կառավարություն։ Ավելի ուշ քաղաքում անհնազանդության նոր ալիք է բարձրացել, Բաղրամյան պողոտան, Տիգրան Մեծը, Ամիրյան փողոցը փակելով կաթվածահար է եղել մայրաքաղաքի երթևեկությունը։


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1167 —ծնվել է Անգլիայի թագավոր Հովհաննես Անհողը:
1294 —կարդինալների կոնկլավը նոր Հռոմի պապ է ընտրել կարդինալ Բենեդետտո Կաետանիին, որը ընդունել է Հռոմի պապ Բոնիֆացի 8-րդ անունը:
1761 —ծնվել է օսմանական սուլթան Սելիմ 3-րդը:
1777– Ջեյմս Կուկը հայտնաբերել է ամենամեծ ատոլային կղզին` Կիրաբատի կղզեխմբի Սուրբ Ծննդյան կղզին:
1801 —անգլիացի մեխանիկ-նախագծող Ռիչարդ Տրեվետնիկը ցուցադրել է իր ստեղծած առաջին շոգեավտոմեքենան:
1811 —Յուտլանդիայի ափերի մոտ խորտակվել են «Defence» և «St-George» գծային նավերը, որի արդյունքում զոհվել է 1318 մարդ:
1818-ծնվել է անգլիացի հանրահայտ ֆիզիկոս Ջեյմս Պրեսկոտտ Ջոուլը:
1822 –ծնվել է անգլիացի բանաստեղծ և արվեստի տեսաբան Մեթյու Առնոլդը։
1865 —ԱՄՆ-ում հիմնադրվել է Կու-Կլուքս-Կլան կազմակերպությունը:
1868– ծնվել է գերմանացի նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 3-րդ չեմպիոն Էմանուել Լասկերը:
1872 —վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, թերմոդինամիկայի և շոգեմեքենաների տեսության հիմնադիր Ուիլյամ Ռանկինը:
1889 —վախճանվել է բժիշկ-թերապևտ, ռուսական բժշկության դասական, հասարակական գործիչ Սերգեյ Բոտկինը:
1900 —արտասահմանում լույս է տեսել Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության  «Իսկրա»  թերթի առաջին համարը:
1901 — ծնվել է ռուս խորհրդային գրող, քննադատ, տեսաբան, հասարակական գործիչ Ալեքսանդր ֆադեևը (կուսակցական մականունը Բուլիգա):
1905- հիմնադրվել է Սան Պաուլու նահանգի պատկերասրահը:
1906– ծնվել է անգլիացի դետեկտիվ գրող Ջեյմս Հադլեյ Չեյզը:
1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Սուրբ Ծննդյան հրադադարը:
1924 —Ալբանիան դարձել է հանրապետություն:
1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակի 24-րդ տանկային կորպուսը  «Փոքր Սատուրն» օպերացիայի ընթացքում գրավել է Տացինյան կայարանը և ոչնչացրել դրա մոտ գտնվող օդանավակայանը, որի միջոցով գերմանացիները իրականացնում էին Ստալինգրադի տակ շրջապատված 6-րդ բանակի մատակարարումը:
1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է խորհրդային զորքերի խոշորագույն հարձակողական օպերացիան Աջափնյա Ուկրաինա:
1951– Լիբիան անկախացել է Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից:
1961 - ծնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
1979 —կայացել է ֆրանսիական  «Արիան» հրթիռակրիչի առաջին հաջողված փորձարկումը:
1981– ծնվել է ռուս ճանաչված երգիչ, Եվրատեսիլի հաղթող Դիմա Բիլանը:
1982 - վախճանվել է ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ, սյուրրեալիզմի հիմնադիր Լուի Արագոնը:
1982 —կայացել է ռազմա-տրանսպորտային  ԱՆ-124 «Ռուսլան» ինքնաթիռի փորձնական օրինակի առաջին թռիչքը:
1991 - ծնվել է անգլիացի երգահան, դերասան և «One Direction» հայտնի խմբի անդամ Լուի Թոմլինսոնը:
1991 —Ռուսաստանի Ֆեդերացիան փոխարինել է ԽՍՀՄ-ին ՄԱԿ-ում:
1997– վախճանվել է ճապոնացի դերասան Տոսիրո Միֆունեն, որը հայտնի է Ակիրա Կուրոսավայի ֆիլմերից:
2011 —108 տարեկան հասակում վախճանվել է հոլլանդացի և ավստրաիցի դերասան և երգիչ Յոհաննես Հեստերսը, որը մտել է Գիննեսի ռեկորդների գիրք, որպես ամենատարեց գործող դերասան:


Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular