Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 24 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Ուկրաինա՝ Արխիվային աշխատողի օր, Մերձդնեստր՝ Սահմանադրության օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1888 —վախճանվել է հայազգի ռուս պետական և ռազմական գործիչ, գեներալ Միխաիլ Լորիս-Մելիքովը:
1895– ծնվել է գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի հիմնադիրներից մեկը հանդիսացող Գուրգեն Յանիկյանը:
1919 - ծնվել է հայ խորհրդային փիլիսոփա Մեհենդակ Մելիքյանը:
1968 - ծնվել է գեղանկարիչ Պետրոս Պետրոսյանը:
1974– վախճանվել է հայ լուսանկարիչ Իդա Քարը (Քարամյան):
1940 –վախճանվել է  խորհրդահայ ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս Գասպար Ոսկանյանը:
2006- առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում Երևանի «Նաիրիտ» ՓԲԸ արտադրամասերից մեկում բռնկվել է հրդեհ, այրվել են լաք էթինոլ տեսակի քիմիական նյութի երկու ռեզերվուար՝ յուրաքանչյուրը 300 տոննա տարողությամբ:
2008-ուրուգվայահայ մարզիչ Սերխիո Մարգարյանը դարձել է Չիլիի ֆուտբոլային ուժեղագույն ակումբներից մեկի` «Ունիվերսիդադ»-ի նոր գլխավոր մարզիչը:
2010- Հայ բնապահպանները բողոքի ցույց են անց կացրել  Երևանում բացված դելֆինարիումի դեմ:
2012-Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է , որ չի առաջադրվի առաջիկա ընտրություններին և «ասպարեզը զիջում է ավելի երիտասարդներին»:
2013- Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհուրդի նիստ, որտեղ  հաստատել է Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»):
2019-Ձերբակալվել է «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը, ով մեղադրվել է երկրորդ նախագահի ենթադրյալ աջակցության մեջ։
2020- Հայրենիքի փրկության շարժման կոչով քաղաքացիները շրջափակել են կառավարության բոլոր մուտքերը, որպեսզի վարչապետին ու գործադիրի անդամներին թույլ չտան մտնել կառավարություն։ Ավելի ուշ քաղաքում անհնազանդության նոր ալիք է բարձրացել, Բաղրամյան պողոտան, Տիգրան Մեծը, Ամիրյան փողոցը փակելով կաթվածահար է եղել մայրաքաղաքի երթևեկությունը։


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1167 —ծնվել է Անգլիայի թագավոր Հովհաննես Անհողը:
1294 —կարդինալների կոնկլավը նոր Հռոմի պապ է ընտրել կարդինալ Բենեդետտո Կաետանիին, որը ընդունել է Հռոմի պապ Բոնիֆացի 8-րդ անունը:
1761 —ծնվել է օսմանական սուլթան Սելիմ 3-րդը:
1777– Ջեյմս Կուկը հայտնաբերել է ամենամեծ ատոլային կղզին` Կիրաբատի կղզեխմբի Սուրբ Ծննդյան կղզին:
1801 —անգլիացի մեխանիկ-նախագծող Ռիչարդ Տրեվետնիկը ցուցադրել է իր ստեղծած առաջին շոգեավտոմեքենան:
1811 —Յուտլանդիայի ափերի մոտ խորտակվել են «Defence» և «St-George» գծային նավերը, որի արդյունքում զոհվել է 1318 մարդ:
1818-ծնվել է անգլիացի հանրահայտ ֆիզիկոս Ջեյմս Պրեսկոտտ Ջոուլը:
1822 –ծնվել է անգլիացի բանաստեղծ և արվեստի տեսաբան Մեթյու Առնոլդը։
1865 —ԱՄՆ-ում հիմնադրվել է Կու-Կլուքս-Կլան կազմակերպությունը:
1868– ծնվել է գերմանացի նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 3-րդ չեմպիոն Էմանուել Լասկերը:
1872 —վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, թերմոդինամիկայի և շոգեմեքենաների տեսության հիմնադիր Ուիլյամ Ռանկինը:
1889 —վախճանվել է բժիշկ-թերապևտ, ռուսական բժշկության դասական, հասարակական գործիչ Սերգեյ Բոտկինը:
1900 —արտասահմանում լույս է տեսել Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության  «Իսկրա»  թերթի առաջին համարը:
1901 — ծնվել է ռուս խորհրդային գրող, քննադատ, տեսաբան, հասարակական գործիչ Ալեքսանդր ֆադեևը (կուսակցական մականունը Բուլիգա):
1905- հիմնադրվել է Սան Պաուլու նահանգի պատկերասրահը:
1906– ծնվել է անգլիացի դետեկտիվ գրող Ջեյմս Հադլեյ Չեյզը:
1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Սուրբ Ծննդյան հրադադարը:
1924 —Ալբանիան դարձել է հանրապետություն:
1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակի 24-րդ տանկային կորպուսը  «Փոքր Սատուրն» օպերացիայի ընթացքում գրավել է Տացինյան կայարանը և ոչնչացրել դրա մոտ գտնվող օդանավակայանը, որի միջոցով գերմանացիները իրականացնում էին Ստալինգրադի տակ շրջապատված 6-րդ բանակի մատակարարումը:
1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է խորհրդային զորքերի խոշորագույն հարձակողական օպերացիան Աջափնյա Ուկրաինա:
1951– Լիբիան անկախացել է Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից:
1961 - ծնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
1979 —կայացել է ֆրանսիական  «Արիան» հրթիռակրիչի առաջին հաջողված փորձարկումը:
1981– ծնվել է ռուս ճանաչված երգիչ, Եվրատեսիլի հաղթող Դիմա Բիլանը:
1982 - վախճանվել է ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ, սյուրրեալիզմի հիմնադիր Լուի Արագոնը:
1982 —կայացել է ռազմա-տրանսպորտային  ԱՆ-124 «Ռուսլան» ինքնաթիռի փորձնական օրինակի առաջին թռիչքը:
1991 - ծնվել է անգլիացի երգահան, դերասան և «One Direction» հայտնի խմբի անդամ Լուի Թոմլինսոնը:
1991 —Ռուսաստանի Ֆեդերացիան փոխարինել է ԽՍՀՄ-ին ՄԱԿ-ում:
1997– վախճանվել է ճապոնացի դերասան Տոսիրո Միֆունեն, որը հայտնի է Ակիրա Կուրոսավայի ֆիլմերից:
2011 —108 տարեկան հասակում վախճանվել է հոլլանդացի և ավստրաիցի դերասան և երգիչ Յոհաննես Հեստերսը, որը մտել է Գիննեսի ռեկորդների գիրք, որպես ամենատարեց գործող դերասան:


Կ.Խաչիկյան

Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի
Ամենադիտված