ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 10 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, ֆուտբոլի միջազգային օր, Ռուսաստան՝ Մարին էլյան գրերի օր, Թաիլանդ՝ Սահմանադրության օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1827 - Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:
1864- Ռուսական սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվել է Կամիշին:
1888 - ծնվել է  մատենագետ Արմենակ Սալմասլյանը:
1901 - Ռիգայում տեղի ունենում է Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարել է հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը:
1917 - Թիֆլիսում բացվել է կովկասյան բանակի երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունել Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:
1918- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում գնդապետ Դոլուխանովի ղեկավարած հայկական ուժերը Ուլուխանլու և Քամառլու գյուղերը գրավելուց հետո սկսել են հարձակումը Շարուրի ուղղությամբ և գրավել Դավալու խոշոր բնակավայրը:  
1920 - ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունել բանկերը ազգայնացնելու մասին:
1937 –վախճանվել է  ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար Քրիստափոր Արարատյանը:
1957 - ծնվել է  բանաստեղծ, գրականագետ, մամուլի տեսաբան Դավիթ Պետրոսյանը:
1988-Հայաստանում ձերբակալվել են Ղարաբաղ կոմիտեի (հետագայում Հայոց Համազգային Շարժում)  անդամների մեծ մասին:
1991 – Արցախում  անց է կացվել անկախության հանրաքվե։ Հանրաքվեին մասնակցել է  ընտրողների 82%-ը, որոնց  98%-ը կողմ է արտահայտվել Արցախի անկախությանը։
1998 - վախճանվել է   գյուտարար, ինժեներ Մանուկ Աթոյանը:
2004 - վախճանվել է    դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
2005- Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի գերեզմանատանը ադրբեջանցիները սկսել են ջարդել խաչքարերը և նետել Արաքս գետը, որը շարունակվել է 4 օր:
2007-Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է Աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչման:
2010- ազգային ժողովում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը տապալվել է, քանի որ  կոալիցիոն ուժերը չեն մասնակցել քվեարկությանը:
2010– վախճանվել է ամերիկահայ ռեժիսոր և գրող, Հայոց ցեղասպանությունը վերապրած Մայքլ Հակոբ Հակոբյանը:
2016 —վախճանվել է հայ խորհրդային թատրոնի և կինոյի ռեժիսյոր Սերգեյ Միքաելյանը:
2020- Բաքվում կայացել է այսպես կոչված հաղթանակի զորահանդեսը, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Ալիևը շքերթի ժամանակ չի թաքցրել Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ իր հավակնությունները և  հայտարարել է, որ «Զանգեզուրի, Գյոքչայի, Իրևանի մահալները իրենց պատմական հողերն» են: 
2021- Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


մ.թ.ա. 59-Կլոդ Պուբլիոս Պլուտարքոսը  հրաժարվելով պատրիկությունից ընտրվել է ժողովրդական տրիբուն:
մ.թ.ա. 36- ստեղծվել է մայա ցեղի օրացույցի մեզ հասած ստելլան (պեղումներ Մեքսիկայի Չայապս-դե-Կորսայում):
1198 –վախճանվել է արաբ բժիշկ և փիլիսոփա Ավերրոեսը (Իբն-Ռուշդ):
1520 —Մարտին Լյութերը հրապարակայնորեն այրել է իրեն եկեղեցուց վտարելու պապի  Exsurge Domine բուլլան:
1610 – ծնվել է հոլանդացի գեղանկարիչ և գրաֆիկ Ադրիան վան Օստադեն:
1798 –ծնվել է ռուս նկարիչ և ճարտարապետ Ալեքսանդր Բրյուլովը:
1817– Միսսիսիպին դարձել է ԱՄՆ-ի 20-րդ նահանգը։
1821 –ծնվել է ռուս բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովը:
1822-ծնվել է ռուս սոցիոլոգ, մշակույթաբան, հրապարակախոս, պանսլավիզմի իդեոլոգ Նիկոլայ Դանիլևսկին:
1828 —Պետրոս Մեծի հրամանով Սանկտ Պետերբուրգում հիմնադրվել է Տեխնոլոգիական ինստիտուտը:
1830– ծնվել է ամերիկացի բանաստեղծուհի Էմիլի Դիքինսոնը։
1848 –Լուի Նապոլեոն Բոնապարտը ընտրվել է Ֆրանսիական Հանրապետության առաջին նախագահ:
1851 –վախճանվել է գերմանացի գյուտարար Կարլ Դրեզը, որի անունով է կոչվում դրեզինան՝ ձեռքի ուժով ռելսի վրայով տեղաշարժվող փոխադրամիջոցը:
1877 –Բուլղարիայի հյուսիսային մասում գտնվող Պլևնա քաղաքը, որը կարևոր երկաթուղային և ճանապարհային խաչմերուկ է, ընկել է ռուսների կողմից իրականացրած 5 ամսյա շրջափակումից հետո, իսկ 40 000-ոց թուրքական կայազորը հանձնվել է այնտեղից:
1896 –վախճանվել է շվեդ քիմիկոս, ինժիներ, գյուտարար, նոբելյան մրցանակը սահմանած Ալֆրեդ Նոբելը:
1901– հանձվել են  առաջին Նոբելյան մրցանակները։
1941 —երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հարավ-Չինական ծովում ճապոնական ափային ավիացիայի կողմից խորտակվել է բրիտանական  «Թագաժառանգ Ուելս» լինկորնը և  «Ռիպալիս» կրեյսերը:.
1948– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
1954 – UNESCO-ի կողմից ընդունվել է Մոնտեվիդեոյի բանաձևը, որով օժանդակվել է էսպերանտոյի  միջազգային լեզվու դառնալու թեկնածությունը։
2006 –վախճանվել է Չիլիի դիկտատոր, գեներալ Աուգուստո Պինոչետը:
2009– թողարկվել է Angry Birds համակարգչային խաղը։
– կայացել է «Ավատար» ֆիլմի պրեմիերան։
2019-վախճանվել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: 
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular