Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 10 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, ֆուտբոլի միջազգային օր, Ռուսաստան՝ Մարին էլյան գրերի օր, Թաիլանդ՝ Սահմանադրության օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1827 - Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:
1864- Ռուսական սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվել է Կամիշին:
1888 - ծնվել է  մատենագետ Արմենակ Սալմասլյանը:
1901 - Ռիգայում տեղի ունենում է Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարել է հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը:
1917 - Թիֆլիսում բացվել է կովկասյան բանակի երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունել Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:
1918- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում գնդապետ Դոլուխանովի ղեկավարած հայկական ուժերը Ուլուխանլու և Քամառլու գյուղերը գրավելուց հետո սկսել են հարձակումը Շարուրի ուղղությամբ և գրավել Դավալու խոշոր բնակավայրը:  
1920 - ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունել բանկերը ազգայնացնելու մասին:
1937 –վախճանվել է  ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար Քրիստափոր Արարատյանը:
1957 - ծնվել է  բանաստեղծ, գրականագետ, մամուլի տեսաբան Դավիթ Պետրոսյանը:
1988-Հայաստանում ձերբակալվել են Ղարաբաղ կոմիտեի (հետագայում Հայոց Համազգային Շարժում)  անդամների մեծ մասին:
1991 – Արցախում  անց է կացվել անկախության հանրաքվե։ Հանրաքվեին մասնակցել է  ընտրողների 82%-ը, որոնց  98%-ը կողմ է արտահայտվել Արցախի անկախությանը։
1998 - վախճանվել է   գյուտարար, ինժեներ Մանուկ Աթոյանը:
2004 - վախճանվել է    դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
2005- Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի գերեզմանատանը ադրբեջանցիները սկսել են ջարդել խաչքարերը և նետել Արաքս գետը, որը շարունակվել է 4 օր:
2007-Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է Աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչման:
2010- ազգային ժողովում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը տապալվել է, քանի որ  կոալիցիոն ուժերը չեն մասնակցել քվեարկությանը:
2010– վախճանվել է ամերիկահայ ռեժիսոր և գրող, Հայոց ցեղասպանությունը վերապրած Մայքլ Հակոբ Հակոբյանը:
2016 —վախճանվել է հայ խորհրդային թատրոնի և կինոյի ռեժիսյոր Սերգեյ Միքաելյանը:
2020- Բաքվում կայացել է այսպես կոչված հաղթանակի զորահանդեսը, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Ալիևը շքերթի ժամանակ չի թաքցրել Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ իր հավակնությունները և  հայտարարել է, որ «Զանգեզուրի, Գյոքչայի, Իրևանի մահալները իրենց պատմական հողերն» են: 
2021- Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


մ.թ.ա. 59-Կլոդ Պուբլիոս Պլուտարքոսը  հրաժարվելով պատրիկությունից ընտրվել է ժողովրդական տրիբուն:
մ.թ.ա. 36- ստեղծվել է մայա ցեղի օրացույցի մեզ հասած ստելլան (պեղումներ Մեքսիկայի Չայապս-դե-Կորսայում):
1198 –վախճանվել է արաբ բժիշկ և փիլիսոփա Ավերրոեսը (Իբն-Ռուշդ):
1520 —Մարտին Լյութերը հրապարակայնորեն այրել է իրեն եկեղեցուց վտարելու պապի  Exsurge Domine բուլլան:
1610 – ծնվել է հոլանդացի գեղանկարիչ և գրաֆիկ Ադրիան վան Օստադեն:
1798 –ծնվել է ռուս նկարիչ և ճարտարապետ Ալեքսանդր Բրյուլովը:
1817– Միսսիսիպին դարձել է ԱՄՆ-ի 20-րդ նահանգը։
1821 –ծնվել է ռուս բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովը:
1822-ծնվել է ռուս սոցիոլոգ, մշակույթաբան, հրապարակախոս, պանսլավիզմի իդեոլոգ Նիկոլայ Դանիլևսկին:
1828 —Պետրոս Մեծի հրամանով Սանկտ Պետերբուրգում հիմնադրվել է Տեխնոլոգիական ինստիտուտը:
1830– ծնվել է ամերիկացի բանաստեղծուհի Էմիլի Դիքինսոնը։
1848 –Լուի Նապոլեոն Բոնապարտը ընտրվել է Ֆրանսիական Հանրապետության առաջին նախագահ:
1851 –վախճանվել է գերմանացի գյուտարար Կարլ Դրեզը, որի անունով է կոչվում դրեզինան՝ ձեռքի ուժով ռելսի վրայով տեղաշարժվող փոխադրամիջոցը:
1877 –Բուլղարիայի հյուսիսային մասում գտնվող Պլևնա քաղաքը, որը կարևոր երկաթուղային և ճանապարհային խաչմերուկ է, ընկել է ռուսների կողմից իրականացրած 5 ամսյա շրջափակումից հետո, իսկ 40 000-ոց թուրքական կայազորը հանձնվել է այնտեղից:
1896 –վախճանվել է շվեդ քիմիկոս, ինժիներ, գյուտարար, նոբելյան մրցանակը սահմանած Ալֆրեդ Նոբելը:
1901– հանձվել են  առաջին Նոբելյան մրցանակները։
1941 —երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հարավ-Չինական ծովում ճապոնական ափային ավիացիայի կողմից խորտակվել է բրիտանական  «Թագաժառանգ Ուելս» լինկորնը և  «Ռիպալիս» կրեյսերը:.
1948– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
1954 – UNESCO-ի կողմից ընդունվել է Մոնտեվիդեոյի բանաձևը, որով օժանդակվել է էսպերանտոյի  միջազգային լեզվու դառնալու թեկնածությունը։
2006 –վախճանվել է Չիլիի դիկտատոր, գեներալ Աուգուստո Պինոչետը:
2009– թողարկվել է Angry Birds համակարգչային խաղը։
– կայացել է «Ավատար» ֆիլմի պրեմիերան։
2019-վախճանվել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: 
Կ.Խաչիկյան

Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ամենադիտված