Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 24 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Արկտիկայի երկրներ՝ Ծովացուլի օր, Տաջիկստան՝ Ազգային դրոշի օր, Թուրքիա՝ Ուսուցչի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1691-վախճանվել է քերականաբան և թարգմանիչ Հովհաննես Հոլովը։

1853- Ղրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են: 

1861 –ծնվել է գրականագետ Աբրահամ Զամինյանը։

1886 –ծնվել է գրականագետ, պատմաբան Արտաշես Կարինյանը։

1895 –ծնվել է հանրահայտ դերասան Հրաչյա Ներսիսյանը։

1897-ծնվել է նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո)։

1897– ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Ավետ Ավետիսյանը:

1913- վախճանվել է անգլիացի հայագետ Հենրի Լինչը։

1920– Ալեքսանդրապոլում սկսվել են հայ-թուրքական հաշտության բանակցությունները, որոնք ավարտվել են դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ  կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։ 

1939 –ծնվել է ֆիզիկաքիմիկոս Իրմա Վարդանյանը։

1940 - Երևանում բացվել է կենդանաբանական այգին։

1941-վախճանվել է դրամատուրգ և բժիշկ Ստեփան Բաղդասարյանը։

1944 –ծնվել է բանաստեղծ Կորյուն Առաքելյանը։

1960 –ծնվել է խորհրդահայ և ռուսական ռոք երգիչ Արմեն Գրիգորյանը։

1962 –ծնվել է Արցախի պետական և քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը։

1988- ադրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր, իսկ Նախջևանում ցուցարարները այրել են կարգուկանոն հաստատող խորհրդային բանակի զրահամեքենան, որի արդյունքում մեկ զինծառայող զոհվել է իսկ վեցը վիրավորվել են։

1991- վախճանվել է բանաստեղծ և թարգմանիչ Վռամ Հովսեփյանը։

2005-Լոս Անջելեսում մեկնարկել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Արցախի վերածնունդ» հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակված գումարներն ուղղվել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի վերականգնմանը, զարգացմանն ու վերաբնակեցմանը: 

2006-Ադրբեջանի արդարադատության նախարարությունը դիմել է Հունգարիայի արդարադատության նախարարությանը՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու խնդրանքով:

2010-Մինասի որմնանկարներն իրենց տեղն են գտել կառավարության շենքում, կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների վերաբացման արարողությունը։

2015- վախճանվել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։

2017- Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում պաշտոնական Բրյուսելը և Երևանը հաստատել են Հայաստան - Եվրամիություն նոր համաձայնագիրը:

- կայացած «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ի արդյունքում 12 միլիոն 505 հազար 456 դոլար է հանգանակվել, որը ուղղվել է Լեռնային Ղարաբաղի երկու խոշոր ծրագրի իրականացմանը:

2020- Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ազատվել է աշխատանքից։ էկոնոմիկայի նախարար է նշանակվելու Menu Group–ի հիմնադիր Վահան Քերոբյանը: 

-վախճանվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

62 —վախճանվել է հռոմեացի երգիծաբան-պոետ Ավլ Պերսի Ֆլակկը։

380 - Հռոմի Թեոդոսիոս Ա Մեծ կայսրը հանդիսավորությամբ մուտք է գործել Կոստանդնուպոլիս։

1632 –ծնվել է հոլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան։

1639 —Ջերեմի Հորրոկսը առաջին անգամ դիտարկել է Վեներա մոլորակի անցումը Արեգակի սկավառակի առջևով։

1642– հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը, հայտնաբերել է կղզի, որը հետագայում իր անունով կոչվել է Թասմանիա:

1713– ծնվել է անգլիացի գրող, արձակագիր Լորենս Սթեռնը:

1729 –ծնվել է ռուս զորավար և ռազմական տեսաբան Ալեքսանդր Սուվորովը։

1859– տպագրվել է Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» նշանավոր աշխատությունը:

1862 –ծնվել է անգլիացի հասարակական և քաղաքական գործիչ Ֆրենսիս Սթիվենսոնը։

1864 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը։

1888 –ծնվել է ամերիկացի մանկավարժ, հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին։

1897 —ծնվել է ամերիկացի գանգստեր «Կոզա-Նոստրա» մաֆիոզ կառույցի հիմնադիր Չարլզ «Լաքի» Լուչանոն։

1905 —Ռուսաստանում սկսվել է լեյտենանտ Պյոտր Շմիդտի ղեկավարած Սևաստապոլյան ապստամբությունը։

1937 —ԽՍՀՄ-ի Լենինգրադ քաղաքում տեղի է ունեցել արևելագետների գնդակահարությունը։

1954– ծնվել է սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցան:

1956 —ԽՄԿԿ Կենտկոմի որոշմամբ վերականգնվել են կալմիկների, կարաչաևցիների, բալկարների, չեչենների և ինգուշների ինքնավարությունները։ 

1961 —ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի որոշմամբ արգելվել է ատոմային զենքի օգտագործումը։

1969– ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստորագրել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր:

1991 –վախճանվել է  տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, «Queen» խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին։

Կ.Խաչիկյան

«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Ամենադիտված