Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գոռին կրակել են՝ հեռադիտակով թշնամուն հետեւելիս».19-ամյա զինվորին հուղարկավորեցին (Տեսանյութ, ֆոտոշարք)

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր Շիրակ գյուղի դպրոցի շենքից հուղարկավորեցին Թալիշում փետրվարի 6-ի առավոտյան  հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով մահացած ՊԲ զինծառայող, նռնակաձիգի օգնական, 19-ամյա Գոռ Համազասպի Գարեգինյանին:

Նրա ծննդավայրը ծածկված էր սեւ ժապավեններով, որոնց վրա գրված էր Գոռի անունն ու տարիքը: Հերոսին  հուղարկավորեցին զինվորական կարգով՝ Հայոց Եռագույնի ծածանմամբ, հիմնի նվագակացությամբ, աղոթքով, կրակոցներով:

Գոռին հուղարկավորեցին «Շիրակ» գերեզմանատան Պանթեոնում՝ հերոսների կողքին: «Շիրակ» գերեզմանատունը Շիրակ գյուղից գտնվում է  մոտ 3-4 կիլոմետր հեռավորության վրա, սակայն Գոռին տարան ոչ թե մեքենայով, այլ ձեռքերի վրա: Հերոսին հրաժեշտ տալուց առաջ պետական սահմանների պաշտպանության ժամանակ ցուցաբերած արիության համար՝ նրան հետմահու պարգեւատրեցին մարտական ծառայության մեդալով: «Փա՜ռք քեզ, փա՜ռք»,- գոչում էին հավաքվածները, իսկ հերոսի հայրը, գրկելով մեդալն, անվերջ համբուրում էր:  

Շիրակ գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ Գոռի ծնողները 7 տարի շարունակ երեխա չեն ունեցել: Մայրը՝ հարեւան գյուղից է՝ Կամոյից, իսկ հայրը Շիրակ գյուղի ամենամեծ գերդաստան ունեցող մարդկանցից է: Նրանք ազգուտակով զինվորականներ են, ԵԿՄ անդամներ, շատերն են վիրավորել Արցախյան պատերազմում:

Ընտանիքը, ըստ հարեւանների, չափազանց համեստ է ու պարկեշտ, թեեւ սոցիալաապես վատ վիճակում են, բնակվում են տնակում, երկրաշարժից անօթեւան են, սակայն շատ հպարտ են: Հայրը մշտապես արտագնա աշխատանքի է գնացել, Գոռին բանակ ճանապարհելուց հետո, ըստ հարեւանների, որոշել են ամբողջ ընտանիքով գնալ Կրասնոդար, աշխատել, որպեսզի կարողանան տղայի՝ բանակից վերադառնալուց հետո մի հարց լուծել: Հայրը զբաղվել է շինարարությամբ, իսկ մայրը թխվածքներ է պատրաստել Ռուսաստանում:

  «Ծնողները չգիտեին, որ Գոռը մահացել է, զանգել, ասել են, թե վիրավորվել է, շտապ եկեք: Գոռից բացի երկու անչափահաս տղաներ ունեն, նրանց էլ թողել են բարեկամներից մեկի մոտ, շտապ վերադարձել են Հայաստան: Բոլորիս տունը սուգ է՝ մանկապարտեզի երեխայից սկսած բոլորը սգում են… Ի՞նչ պիտի լինի վերջը»-հարցնում էր հարեւանուհին: Գյուղի տղամարդկանցից մեկն էլ պատմեց, որ, ըստ իրենց հասած տեղեկությունների, Գոռը դեպքի օրը եղել է դիրքերում, թշնամու կողմից  անդադար կրակոցներ են հնչել,  երբ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, Գոռը հեռադիտակով սկսել է հետեւել  թշնամուն, ու այդ ժամանակ թշնամու դիպուկահարը խփել է նրա ճակատին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ
Ամենադիտված