Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 2)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օր, Արցախ՝ Անկախության օր, Վիետնամ՝ Անկախության օր, Տիբեթ՝ Ժողովրդավարության օր, Մերձդնեստր՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Պարեկա-պահակային ծառայության օր, Ուկրաինա՝ Հայրենասերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829- ռուսական զորքերը հաղթարշավով հասել են Կոստանդնուպոլսի մատույցներին, և Սուլթանի խնդրանքով Ադրիանապոլսում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Սև ծովի արևելյան ափերը Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը անցել են Ռուսաստանին։  

1873 –ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Թերզիբաշյանը։

1916 –ծնվել է օպերային մեցցո-սոպրանո երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը։

1940 –ծնվել է նկարիչ Վարոս Շահմուրադյանը։

1991– ԼՂՀ-ի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների համատեղ նիտում հայտարարվել է ԽՍՀՄ-ից Արցախի Հանրապետության անկախացումը՝ ըստ գործող ԽՍՀՄ օրենքների։

1997 –վախճանվել է օպերային երգիչ, տենոր Արթուր Այդինյանը։

2005-«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի 15 անդամներից 7-ը՝ Ալբերտ Բազեյանի և Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ, կուսակցությունից դուրս գալու մասին համատեղ դիմում են ներկայացրել: 

2009-Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը կամավոր ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն:

2013- վախճանվել է հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։

2014- Ռուսաստանում կալանավորված  հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են հիվանդանոց:

2018-«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կատարել է իր հանրահայտ հայտարարությունը՝  «Կան սպիտակ և սև ուժեր․․․ մեր թիմի դեմ խաղ չկա․․․»:

2019-Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ռուս ընդդիմադիր, ուլտրաաջ հասարակական- քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին, որը մասնակցել է հակակառավարական ցույցերի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում և Մոլդովայում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 31 – տեղի է ունեցել Ակտիումի ծովամարտը։

911 —կոմս Օլեգի կողմից ստորագրվել է խաղաղության պայմանագիր Բյուզանդիայի և Կիևյան Ռուսիայի միջև։

1642 —անգլիական հեղափոխական խորհրդարանը արգելել է թատրոնները։

1652 —վախճանվել է իսպանացի գեղանկարիչ և գրաֆիկ Խոսե դե Ռիբերան։

1727 —Վիտաուս Բերինգի գլխավորությամբ արշավախումբ է ուղարկվել Կամչատկայի Օխոտսկ։

1752 - Մեծ Բրիտանիան Արևմտյան Եվրոպայից մոտ երկու հարյուրամյակ անց անցել է Գրիգորյան օրացույցի:

1792 — Ֆրանսիայում սկսվել են «սեպտեմբերյան սպանությունները»՝ հեղափոխական ամբոխի կողմից բանտարկյալների ինքնադատաստանները։

1806 - Շվեյցարիայում սողանքն ավերել է Գոլդաու գյուղը, վախճանվել է 457 մարդ:

1922 —Հենրի Ֆորդի գործարաններում հայտնվել է նախազգուշացում առ այն, որ ցանկացած մեկը, որից կգա գարեջրի, գինու կամ այլ թունդ սպիրտային ըմպելիքի հոտ անմիջապես կազատվի աշխատանքից։

1926-ծնվել է ռուս խորհրդային կինոյի ու թատրոնի դերասան Եվգենի Լեոնովը։

1945– «Միսսուրի» ամերիկյան լինքորնի վրա Ճապոնիան ստորագրել է իր կապիտուլյացիայի արձանագրությունը, որով իսկ ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։

1945– Վիետնամը հայտարարել է իրեն անկախ հանրապետություն։

1969– առաջին անգամ օգտագործվել է համացանցը, Լոս Անջելեսի կալիֆորնիական համալսարանում իրար են միացվել մի քանի համակարգիչ և իրականացվել է տեղեկատվության փոխանակում։

1969 –վախճանվել է Վիետնամի նախագահ Հո Շի Մինը։

1972 —ԽՍՀՄ հոկեյի հավաքականը Կանադա-ԽՍՀՄ սուպերխաղի ժամանակ տոնել է իր լեգենդար հաղթանակը։

1973– վախճանվել է անգլիացի նշանավոր գրող և բանասեր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, «Մատանիների տիրակալը» երկերի հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը։

1990 —հայտարարվել է Մերձդնեստրի հանրապետության ստեղծումը ԽՍՀՄ-ի կազմում։

1996 - Ուկրաինայում մտցվել է գրիվնա անունով նոր դրամական միջոցը։

1997– վախճանվել է ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, նևրոլոգ, լոգոթերիապիայի հիմնադիր Վիկտոր Ֆրանկլը։

2002-ռուսաստանյան РТР հեռուստաընկերությունը պաշտոնապես սկսել է կոչվել «Ռոսիյա», իսկ ОРТ-ն «Առաջին ալիք»։

2008– թողարկվել է «Գուգլ Քրոմ» դիտարկիչը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ)Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան ԱբրահամյանՆիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն ԱշոտյանՉի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ)ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններիցՓաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցելԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է. Արցախի թեմի առաջնորդԲերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր ԳրիգորյանինՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ ԳասպարյանԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ Պայքարը վճռական է, հասնելու ենք նպատակին․ Սուրեն ՊետրոսյանՃՏՊ Սյունիքում․ 5 հոգի հոսպիտալացվել է ՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ուղիղ․ Պայթյունավտանգ իրավիճակ. ո՞րն է ելքըԿիրանցից բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահին Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկաՀայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել
Ամենադիտված