Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 17)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օր, Գաբոն՝ Անկախության օր, Ինդոնեզիա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Գեներալ Սան-Մարտինի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1827 – տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը ռուս-պարսկական զորքերի միջև: Աբբաս-Միրզան 30-հազարանոց զորքով հանկարծակի հարձակվել է Էջմիածնի վրա: Օշական գյուղի մոտ տեղի է ունեցել արյունահեղ ճակատամարտ Կրասովսկու փոքրիկ զորաջոկատի և թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի միջև:

1828- ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Արդահանի թուրքական կայազորը հանձնվել է ռուսներին:

1906- էջմիածնում բացվել է 46 պատգամավորների մասնակցությամբ ժողով, որի նախագահ է ընտրվել Դաշնակցություն կուսակցության նշանավոր գործիչ Սիմոն Զավարյանը, սակայն կովկասյան իշխանությունները խիստ անհանգստացած ժողովի ըմբոստ ելույթներից ցրել են այն:

1926 –ծնվել է նկարիչ Հովհաննես Շարամբեյանը, որը ավելի քան երեսուն տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա՝ մասնակցելով նախագծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասների էսքիզներ։

1937- ծնվել է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արաքսի Սարյանը (Հարությունյան)։

1949 – ծնվել է քանդակագործ Մարիամ Հակոբյանը:

1954 – վախճանվել է Օսմանյան կայսերական զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը։

1968 – ծնվել է ծանրորդ, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը։

1988– վախճանվել է անվանի ռեժիսոր, դերասան Հրաչյա Ղափլանյանը:

1990-գնդակոծվել է Նոյեմբերյանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանաբնակ Վերին Աքսիբար գուղը, եղել է մեկ զոհ:

2001- Երևանում սկսվել են Համահայկական երկրորդ խաղերը, որին մասնակցել են շուրջ 3000 մարզիկներ աշխարհի 32 երկրի 95 քաղաքներից:

2007 –վախճանվել է նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:

2008- սկսվել է անհատների անդամագրումը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ):

2011 – վախճանվել է բյուզանդագետ և հայագետ Հրաչ Բարթիկյանը:

2018-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր կառավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած բազմամարդ հանրահավաքում «հեղափոխական Հանրապետության հրապարակը» հռչակել է որպես երկրի բարձրագույն և միակ իշխանություն։

- «Սասնա ծռերի» առանցքային անդամներ Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանը կալանքից ազատ են արձակվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1502 —Քրիստոփոր Կոլոմբոսը Հոնդուրասը հայտարարել է Իսպանիայի սեփականություն:

1601 —ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, անալիտիկ երկրաչափության և թվերի թեորիայի ստեղծող Պիեռ Ֆերման:

1686 – ծնվել է իտալացի կոմպոզիտոր Նիկոլա Պորպորան:

1771 —անգլիացի գիտնական Ջոն Պրիստլին հայտնագործել է ֆոտոսինթեզը:

1812- ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ ցար Ալեքսանդր 1-ինը Միխայիլ Կուտուզովին նշանակել է բոլոր ռուսական բանակների գերագույն գլխավոր հրամանատար:

1836 —ցար Նիկոլայ 1-ինի հրամանաով մոսկովյան Կրեմլում տեղադրվել է Ցար-զանգը:

1886 – վախճանվել է ռուս նշանավոր քիմիկոս Ալեքսանդր Բուտլերովը:

1896 —Բրիջիդ Դրիսկոլլը դարձել է ավտոմեքենայի հարվածից աշխարհում առաջին զոհը:

1903 – հունգարացի Ժոզեֆ Պուլիտցերը կազմել է կտակ, համաձայն որի՝ հետագայում սահմանվել է Պուլիտցերյան մրցանակը։

1911 –ծնվել է խորհրդային շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը:

1933 —փորձարկվել է առաջին խորհրդային հեղուկ վառելիքով աշխատող հրթիռը:

1935 –ծնվել է ռուս դերասան Օլեգ Տաբակովը:

1943 – ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ռոբերտ Դե Նիրոն:

1945– Ինդոնեզիան անկախացել է Նիդերլանդներից։

1960 – Գաբոնը անկախացել է Ֆրանսիայից։

1960 – ծնվել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Փենը:

1962 —Բեռլինյան պատը անցնելու փորձի ժամանակ եղել է առաջին զոհը (Պետեր Ֆեխտերը):

1965 —Վիետնամական պատերազմի ժամանակ Վանտիոնգ թերակղզում սկսվել է «Starlite» օպերացիան, որը ԱՄՆ-ի բանակի առաջին խոշորամասշտաբ ցամաքային գործողությունն էր Վիետնամում:

1967 —ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին ամուսնացել է օրթոդոքսալ մուսուլմանուհու հետ, որով իսկ հաստատել է այն, որ ինքը հավատափոխ է եղել:

1970 – տիեզերք է ուղարկվել «Վեներա-7» տիեզերանավը։ Այն առաջին ապարատն էր, որ այլ մոլորակից Երկիր է ուղարկել տեղեկություններ:

1978 —ԱՄՆ-ի զինված ուժերում սպառազինության մեջ է մտել F-16 կործանիչը:

1999 - Թուրքիայի Իզմիթ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է ավելի քան 17000 մարդ:

2008 – վախճանվել է իտալացի նավթային մագնատ Ֆրանկո Սենսին:

2009- Ռուսաստանի Նազրան քաղաքում տեղի է ունեցել խոշոր ահաբեկչական գործողություն, որի արդյունքում զոհվել է 20 և վիրավորվել 138 մարդ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ)Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան ԱբրահամյանՆիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն ԱշոտյանՉի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ)ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններիցՓաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցելԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է. Արցախի թեմի առաջնորդԲերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր ԳրիգորյանինՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ ԳասպարյանԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ Պայքարը վճռական է, հասնելու ենք նպատակին․ Սուրեն ՊետրոսյանՃՏՊ Սյունիքում․ 5 հոգի հոսպիտալացվել է ՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ուղիղ․ Պայթյունավտանգ իրավիճակ. ո՞րն է ելքըԿիրանցից բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահին Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկա
Ամենադիտված