Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 14)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իրաք՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Բաստիլի գրավման օր, Շվեդիա՝ Թագուհի Վիկտորիայի թագադրման օր, Հարավային Օսիա՝ Խաղաղապահի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1198– վախճանվել է մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ Ներսես Լամբրոնացին:

1862– ցարական իշխանությունների կողմից ձերբակալվել է Միքայել Նալբանդյանը:

1918- Անդրանիկը հրատարակել է թիվ 1 հրամանը, համաձայն որի՝ Նախիջևանը անցնում է Խորհրդային Ռուսաստանի կազմ, հայտարարվում է ռազմական դրություն և պահանջ է դրվում բնակչությանը հանձնել զենքերը։ Նույն օրը նա նամակ է ուղարկել նաև Կովկասի հարցերով կոմիսար Ստեփան Շահումյանին։

1922 –վախճանվել է հեղափոխական բոլշևիկ Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)։

1923 –ծնվել է ամերիկահայ գործարար Ռոբերտ Զիլջյանը։

1934– ծնվել է նշանավոր դրամատուրգ Ժիրայր Անանյանը («Իմ տունը քո տունը չէ», «Տաքսի, տաքսի»):

1939 –ծնվել է քանդակագործ Երվանդ Գոջաբաշյանը։

1956 —ԽՍՀՄ Գերգույն Խորհուրդը ընդունել է պետական թոշակների մասին օրենքը։

1959 –ծնվել է արվեստաբան Ռուզան Սարյանը։

1983-Բելգիայի Բրյուսել մայրաքաղաքում սեփական ավտոմեքենայում գնդակահարվել է Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կցորդ Դուրսուն Ակսոյը: Երեք խումբ՝ ԱՍԱԼԱ-ն,  Հայկական ցեղասպանության արդարության մարտիկները և մինչ այդ անհայտ «Հայկական Հեղափոխական Բանակը» իրենց վրա են վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։

2006-Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ դիմում է ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությանը անդամակցելու խնդրանքով:

2009-Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» ընկերությանը պատկանող պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 100 բանվորներ հրաժարվել են ներկայանալ աշխատանքի՝ հայտարարելով, որ դա «մեծ գործադուլի սկիզբն է»: Բանվորները կանադական ձեռնարկության տնօրենից պահանջել են իրենց աշխատանքի լիարժեք վարձատրություն:

2011- նորանշանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում Գարեգին Ազարյանը միաձայն ընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

2015-Բաղրամյան պողոտայի ցույցերից հետո իր առաջին բողոքի երթն են անց կացրել «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները և մոտ 20 րոպեով փակել Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկը։

2017-Հայ-վրացական սահմանին գտնվող Բավրայում պաշտոնապես բացվել է հնդկացորենի վերամշակման արտադրամաս:

2020-տավուշյան հուլիսյան բախման ժամանակ թշնամին թիրախավորվել է Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար համայնքները, Բերդ քաղաքում թիրախավորել է 2 գործարան, զոհվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաևը:

2021- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություններ են տեղի ունեցել, առգրավվել են համակարգիչները:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1099 – խաչակիրները Գոտֆիլդ Բուլոնսկու գլխավորությամբ սկսել են Երուսաղեմի գրոհը և հաջորդ օրը գրավել այն։

1471 - մոսկովյան ուժերը իրենց հիմնական հարվածային ուժ խան Դանիլյարի թաթարական այրուձիու օգնությամբ հաղթանակ են տոնել Նովգորոդյան հանրապետության նկատմամբ Շելոնյան ճակատամարտում և դրանով իսկ վերջ տվել Մեծ Նովգորոդի անկախությանը և ազատությանը։

1789– Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրավվել է Բաստիլ ամրոցը:

1867 - Ռեդհիլլ հանքավայրում (Մեծ Բրիտանիայի Սյուրրեյ կոմսություն) Ալֆրեդ Նոբելը փորձարկել է իր ստեղծած դինամիտը։

1887 —վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «Կրուպպ» կոնցեռնի հիմնադիր Ալֆրեդ Կրուպպը։

1897 - Ռուսական կայսրությունում կիրակին պաշտոնապես հայտարարվել է հանգստյան օր։

1901 —Մոսկվայում հիմնադրվել է Սթափության Աջակցության Միավորումը։

1905 —Օկլահոմայի հնդկացիները հայտարարել են հնդկական Սեկվոյա նահանգի ստեղծումը (ԱՄՆ-ի կոնգրեսը չի ճանաչել դա)։

1917 - Ռուսական ժամանակավոր կառավարությունը Ֆինլանդիայում հռչակվում է ինքնավարություն, հրապարակվել է Ուկրաինայի ինքնավարության հռչակագիրը։

1918– ծնվել է շվեդ ճանաչված ռեժիսոր Ինգմար Բերգմանը («Մորու բացատը», «Ձմեռային լույս», «Ֆաննին և Ալեքսանդրը»):

1928– ծնվել է վրացի նշանավոր գրող Նոդար Դումբաձեն:

1933-մեկնարկել է Շմիդտի ղեկավարած արկտիկական արշավախումբը «Չելյուսկին» շոգենավով։

1939 —ծնվել է չեխ երգիչ (տենոր), «չեխական փոփ-երաժշտության արքա» Կարել Գոտը։

1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սմոլենսկի ճակատամարտում առաջին անգամ կիրառվել է «Կատյուշա» հրթիռային համակարգը:

1952 —ամերիկյան «Ջեներալ Մոտորս» ընկերությունը աշխարհում առաջին անգամ սկսել է ավտոմեքենաներում տեղադրել օդորակիչներ։

1964– տեղի է ունեցել Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը:

1969– Սալվադորի և Հոնդուրասի միջև սկսվել է ֆուտբոլային պատերազմ, որի 6 օրերի ընթացքում զոհվել է մոտ 2000 մարդ, իսկ պատճառը եղել է ֆուտբոլում Հոնդուրասի հավաքականի Սալվադորից կրած պարտությունը:

1969 - Միացյալ Նահանգներում շրջանառությունից հանվել են 500, 1000, 5000 և 10000 դոլարանոցները։

1993-գրանցվել է «НТВ» հեռուստաընկերությունը։

2016 - Նիցցայում ԻԳԻԼ-ի կողմից կառավարվող ահաբեկիչը բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ։

2017 - վախճանվել է ֆրանսիացի գրող, Անժելիկայի մասին պատմական վեպերի հեղինակ Անն Գոլոնը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը ( 05 մայիս)Այսօրվա դրությամբ Սվերդլովսկում ձյան ծածկը կազմել է 31 սմ, Եկատերինբուրգում՝ 21 սմՈւելսի արքայադուստրը սարսափելի շրջան է ապրում, նա անցնում է դժոխքի միջով ՃՏՊ Արագածոտնում․ 3 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում երեխա«Ալ Ջազիրա»-ն կզրկվի եթերիցՌուսաստանը գտել է ամերիկյան ATACMS-ի «հակաթույնը»Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվիԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետԱդրբեջանական էջերը երջանկացել են կախված Էրիվան պաստառից (լուսանկար) Երևանում ուժգին կարկուտ է տեղացել Բացառիկ մանրամասներ․ ո՞վ է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9-ամյա տղանԻսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները Մարդը «դաբրո» ունի. մեքենայով Գյումրիի քաղաքապետարան «այցելած» տղամարդը ազատության մեջ էԶելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսինԲագրատ Սրբազանը հայտնել է՝ ինչի համար է Երևան գալիս 3 oր գազ չի լինիՀաղթանակը երկար սպասեցնել չի տա. ԴանիելյանՌուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնելՀայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետՊուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»
Ամենադիտված