Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 11)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ազգաբնակչության համաշխարհային օր, Շոկոլադի համաշխարհային օր, Եվրոմիություն՝ Սերեբրիցայի բնակիչների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Բելգիա՝ Ֆլանդրիայի հետ միասնության օր, Իտալիա՝ Սուրբ Ռոզալինի փառատոնի օր, Կիրիբատի՝ Ավետարանի օր, Մոնղոլիա՝ Ազգային հեղափոխության օր, Լեհաստան՝ Լեհաստանի բնակիչների նկատմամբ ուկրաինական ազգայնականների կողմից իրականացրած ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Լուսային օպերատորի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

552- սկսվել է Հայոց մեծ թվականը:
1825-ծնվել է գրող, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը:
 1911- ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Էդուարդ Թոփչյանը):
1969- վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ Նաիրի Զարյանը:
1983- բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ-Գործարանային» կայարանը:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լյուքսեմբուրգի հետ։
2001- Ժնևում ստեղծվել է «բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով», որը պետք է  նպաստեր երկու կողմերի միջև տարվելիք երկխոսության և համագործակցության զարգացմանը:
2003-Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր»-ի և Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավարները նախագահ Քոչարյանի նստավայրում ստորագրել են քաղաքական կոալիցիայի հուշագիր, որի նպատակը եղել է Ազգային Ժողովի երրորդ գումարման ժամանակահատվածում ուժեղ, կայուն օրենսդիր և գործադիր իշխանություն ունենալը: 
2004 - «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
2007-Ստամբուլում հրատարակվող «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին Թուրքիայում հետմահու շնորհվել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակ:
2010- տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը:
2012 «Քինգ դե լյուքս» ընկերությանը պատկանող Աբովյան-Երևան և Չարենցավան-Երևան երթուղու մի քանի տասնյակ վարորդներ գործադուլ են հայտարարել: Ըստ նրանց՝ արդեն մոտ վեց ամիս է Գագիկ Ծառուկյանի բարեգործական անվճար ավտոբուսների պատճառով տուժում է իրենց գործը: 
2021- Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է ևս կես տարով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1576 –Մարտին Ֆրոբիշերի արշավախումբը հայտնագործել է Գրենլանդիան:
1663 –վախճանվել է ֆրանսիացի բնանկարիչ Լյուբեն Բոժենը:
1700- Բեռլինում հիմնադրվել է Պրուսիայի գիտությունների ակադեմիան։
1776 –կապիտան Ջեյմս Կուկի «Resolution» և «Discovery» առագաստանավերից կազմված արշավախումբը դուրս է եկել Պլիմուտից իր վերջին նավարկությանը: 
1783 –Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիան դադարեցրել է շոգենավի ստեղծմանն ուղղված աշխատանքները՝ համարելով դա անհեռանկարային:
1893- ճապոնացի Միկիմոտո Կոկիտին ստացել է առաջին արհեստական մարգարիտը:
1916- ծնվել է ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից մեկը հանդիսացող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Պրոխորովը:
1919 –Հոլանդիայում առաջին անգամ մտցվել է 8 ժամյա աշխատանքային օր:
1921-Կարմիր բանակի օգնությամբ Մոնղոլական ազգային բանակը, հաղթանակ տոնելով չինական օկուպացիոն բանակի և սպիտակգրավրդիականնների նկատմամբ, Մոնղոլիայում հաստատել է ժողովրդական իշխանություն:
1934-ծնվել է իտալացի մոդելյեր, Armani ընկերության հիմնադիր Ջորջո Արմանին:
1937-վախճանվել է ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Ջորջ Գերշվինը:
1942 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  Լենինգրադի շրջանի հնահավատների Տուխովեժի գյուղի շրջակայքում գերմանացիների կողմից գերի է վերցվել գեներալ Վլասովը:
1971-Պիտսբուրգում կայացել է  «Հիսուս Քրիստոս-սուպերաստղ» ռոք-օպերայի պրիմիերան:
1975- Չինաստանի Հյուսիս-արևելքում հայտնաբերվել է 6 հազար հին ռազմիկների արձանների գերեզմանոց:  
1985 – առաջին անգամ Playboy ամսագրում հրատարակվել են փոփ-աստղ Մադոննայի  մերկ լուսանկարները:
1989 –Ռուսաստանում սկսվել է Կուզբասի հանքափորների գործադուլը:
1995- Բոսնիական պատերազմի ժամանակ սերբական զորքերը գրավել են Սրեբրենիցան և սպանել մոտ 8000 անզեն բոսնիացի տղամարդու: 
2010- Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը ( 05 մայիս)Այսօրվա դրությամբ Սվերդլովսկում ձյան ծածկը կազմել է 31 սմ, Եկատերինբուրգում՝ 21 սմՈւելսի արքայադուստրը սարսափելի շրջան է ապրում, նա անցնում է դժոխքի միջով ՃՏՊ Արագածոտնում․ 3 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում երեխա«Ալ Ջազիրա»-ն կզրկվի եթերիցՌուսաստանը գտել է ամերիկյան ATACMS-ի «հակաթույնը»Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվիԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետԱդրբեջանական էջերը երջանկացել են կախված Էրիվան պաստառից (լուսանկար) Երևանում ուժգին կարկուտ է տեղացել Բացառիկ մանրամասներ․ ո՞վ է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9-ամյա տղանԻսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները Մարդը «դաբրո» ունի. մեքենայով Գյումրիի քաղաքապետարան «այցելած» տղամարդը ազատության մեջ էԶելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսինԲագրատ Սրբազանը հայտնել է՝ ինչի համար է Երևան գալիս 3 oր գազ չի լինիՀաղթանակը երկար սպասեցնել չի տա. ԴանիելյանՌուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնելՀայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետՊուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»
Ամենադիտված