Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 1)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ճարտարապետության համաշխարհային օր, Հայաստան՝ Դատախազության աշխատողների օր, Բուրունդի և Ռուանդա՝ Անկախության օր, Բուլղարիա՝ Դջուլայի երիտասարդական տոն, Գանա՝ Հանրապետության օր, Կանադա՝ Կանադայի օր, Ղրղզստան և Մոլդովա՝ Հարկային աշխատողների օր, Չինաստան՝ Կոմունիստական կուսակցության հիմնադրման օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Սոմալի՝ Միության օր, Թուրքիա՝ Ռազմա-ծովային ուժերի օր, Ուկրաինա՝ Ճարտարապետների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1938 –ծնվել է  արգենտինահայ կոմպոզիտոր, դաշնակահարուհի և դիրիժոր Ալիսիա Թերզյանը։

1938– ծնվել է հայագետ, թարգմանիչ Արշակ Մադոյանը։

1948 –ծնվել է քանդակագործ Նորայր Կարգանյանը։

1962– ծնվել է Հայաստանի և Արցախի ռազմական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

1966 —ԽՍՀՄ կոլխոզներում առաջին անգամ մտցվել են ամենամսյա աշխատավարձեր՝ աշխօրերի փոխարեն։

1988 —ԽՍՀՄ-ում ուժի մեջ է մտել «Կոոպերացիայի մասին» օրենքը։

1989 –վախճանվել է գրականագետ, թատերագետ, գրող, բառարանագիր Գառնիկ Ստեփանյանը։

1991– ընդունվել է Հայաստանի Պետական օրհներգը՝ «Մեր Հայրենիքը»։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սինգապուրի հետ։

2003- Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Հայաստանի բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ: Մայրաքաղաքի նոր քաղաքապետ է նշանակվել  Երվանդ Զախարյանը:

2004-Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում պայթել է 9,5 տոննա տարողությամբ ծծմբական թթվի տարողությունը: Պայթյունի հետևանքով զոհվել է 44-ամյա փականագործ, իսկ ՋԷԿ-ի ևս 7 աշխատակից տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:

2005- «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) հոլդինգը տարածել է իր ֆինանսական հաշվետվությունը, որում նշվել է, որ խմբի մաս կազմող «Ինտերէներգո» ընկերությունը 73 միլիոն դոլարով ձեռք է բերել «Հայաստանի բաշխիչ ցանցերը»:

2006– տպագրվել է «Գրաթերթ» գրական-երիտասարդական ամսաթերթի առաջին համարը։

2009- դատախազություն է ներկայացել 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

2012- «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված զինվորական երեք բժիշկներից մեկը՝ 35-ամյա Վահե Ավետյանը վախճանվել է։

2013-մայրաքաղաքի Փոքր կենտրոնի 8-9 փողոցներում սկսել է գործել վճարովի ավտոկայանման նոր կարգը՝ առաջին 5 րոպեն անվճար, մինչև մեկ ժամը՝ 100 դրամ, մեկ օրը՝ 500, մեկ շաբաթը՝ 1000, մեկ ամիսը՝ 2000 դրամ։

2016- Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է օրենք, որով քրեականացվել է մարդկության դեմ գործած և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հերքումը։ 

- Գյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը:

2017- «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» ԼՂ նախագահի պաշտոնում առաջադրել է Բակո Սահակյանի թեկնածությունը:

2021- Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից և նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 —Տիբերիոս Հուլիոս Ալեքսանդրը Ալեքսանդրիայում գտնվող իր հռոմեական լեգեոններին հրամայել է հավատարմության երդում տալ Վեսպասիանին որպես կայսր։

1097 —Դոլիլեի ճակատամարտում խաչակիրները հաղթել են Կիլիջ-Ասլանի սելջուկական բանակին։

1520 —էռնան Կորտեսի ղեկավարած կոնկիստադորները գիշերային մարտից հետո մարտով լքել են Տենոչտիտլանը։

1643 —Վեստմինստերյան աբբայությունում սկսվել է  Վեստմինստերյան Գագաթնաժողովը, որը ռեֆորմի է ենթարկել անգլիական եկեղեցին։

1646 –ծնվել է գերմանացի մաթեմատիկոս և փիլիսոփա Գոթֆրիդ Լայբնիցը։

1798 —գեներալ Բոնապարտը, դուրս գալով Տուլոնից, ափ է իջել Եգիպտոսում և գրավել այն հաջորդ օրը։

1804 – ծնվել է ֆրանսիացի գրող Ժորժ Սանդը։

1813 —անգլիական խորհրդարանը չեղարկել է Օստ-Հնդկական ընկերության Հնդկաստանի հետ առևտրի մոնոպոլիան։

1837 —Անգլիայում և Ուելսում ստեղծվել է ծննդյան, ամուսնությունների և մահերի գրանցման համակարգ։

1863 —ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հարավի և Հյուսիս միջև տեղի ունեցած ամենակարևոր ճակատամարտը՝ Գիտտիսբերգի ճակատամարտը։

1867– Կանադան հռչակել է իր անկախությունը։

1877 —սկսվել է առաջին Ուիմբիլդոնյան թենիսի մրցաշարը տղամարդկանց միջև, որի հաղթող է դարձել Սպենսեր Գորը։

 1890 —Անգլիան և Գերմանիան բաժանել են ազդեցության գոտիները Աֆրիկայում։

1892 – ծնվել է ամերիկացի գրող Ջեյմս Քեյնը։

1904-տեղի է ունեցել երրորդ Օլիմպիական խաղերի բացումը Սենթ Լուիսում, Միսուրի նահանգ, ԱՄՆ։

1908 - SOS-ը դարձել է աղետի միջազգային ազդանշան։

1911-լեհ բիոքիմիկ Կազեմիր Ֆունկը առաջին անգամ օգտագործել է «վիտամին» բառը։

1921 - Շանհայում ստեղծվել է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը։

1941 —բացվել է Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանը։

1960 - Սոմալիան անկախացել է Միավորված Թագավորությունից։

1961 – ծնվել է Ուելսի արքայադուստր Դիաննան։

1962 - Բուրունդին և Ռուանդան անկախացել են Բելգիայից։

1969 - աշխարհում առաջին անգամ Դանիայում թույլատրվել է  պոռնոգրաֆիկ արտադրանքի լույս ընծայումը և տարածումը։

1997 – Հոնկոնգը դարձել է Չինաստանի մաս։

2002-սպանվել է ռուս շանսոն երգիչ Միխայիլ Կրուգը։

2004 –վախճանվել է ամերիկացի դերասան Մարլոն Բրանդոն։

2013 - Խորվաթիան դարձել է Եվրամիության 28-րդ անդամը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Չափագրողներ են եկել Կիրանց Մի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկիցՍեբաստիայի փողոցում Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Toyota Corolla-ին որն էլ բախվել է «Honda»-ինԵրևանում քամու հետևանքով վնասվել են շենքերի թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը ( 05 մայիս)Այսօրվա դրությամբ Սվերդլովսկում ձյան ծածկը կազմել է 31 սմ, Եկատերինբուրգում՝ 21 սմՈւելսի արքայադուստրը սարսափելի շրջան է ապրում, նա անցնում է դժոխքի միջով ՃՏՊ Արագածոտնում․ 3 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում երեխա«Ալ Ջազիրա»-ն կզրկվի եթերիցՌուսաստանը գտել է ամերիկյան ATACMS-ի «հակաթույնը»Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվիԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետԱդրբեջանական էջերը երջանկացել են կախված Էրիվան պաստառից (լուսանկար) Երևանում ուժգին կարկուտ է տեղացել Բացառիկ մանրամասներ․ ո՞վ է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9-ամյա տղանԻսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները Մարդը «դաբրո» ունի. մեքենայով Գյումրիի քաղաքապետարան «այցելած» տղամարդը ազատության մեջ էԶելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսինԲագրատ Սրբազանը հայտնել է՝ ինչի համար է Երևան գալիս 3 oր գազ չի լինիՀաղթանակը երկար սպասեցնել չի տա. ԴանիելյանՌուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնելՀայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետՊուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի Հոխիկյան
Ամենադիտված