Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 29)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Պարտիզանների և ընդհատակյա աշխատողների օր, Սեյշելյան կղզիներ՝ Անկախության օր, Լեռնային Ղարաբաղ՝ Հայրենիքի համար զոհվածների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1825– ծնվել է նշանավոր դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանը։

1839– վախճանվել է հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիրը Համբարձում Լիմոնջյանը:

1915- ավարտվել է Շապին Գարահիսարի հայաթափումը, որպես Մեծ եղեռնի շարունակություն։ Գիշերը մոտ 1000 հոգուց բաղկացած հայկական ջոկատը ճեղքել է հակառակորդի օղակը և դուրս եկել բերդից, որից հետո թուրք զինվորները ներխուժել են բերդ և գազանաբար հաշվեհարդար տեսել մնացած բնակչության հետ։

1974-գրանցվել է աննախադեպ դեպք՝ բրիտանական հիթ-շքերթը գլխավորել է ֆրանսիահայ կատարող Շառլ Ազնավուրը իր «She» երգով:

1993-ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է 853-րդ որոշումը, ըստ որի՝ պահանջվում էր  «անհապաղ, լրիվ և առանց նախապայմանների դուրս բերել հայկական ուժերը Աղդամի և այլ շրջաններից»։

1995-անց են կացվել խորհրդարանական ընտրություններ, որտեղ ձայների մեծամասնություն է ստացել ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» խմբակցությունը, ընտրություններին չի մասնակցել ՀՅԴ-ն, քանի որ նրա գործունեությունը դադարեցրել էր Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բոսնիա Հերցեգովինայի հետ։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գվատեմալայի հետ։

1999– վախճանվել է ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Ա-ն:

2002-Հայաստանի զինված ուժերի մի ստորաբաժանում` խաղաղապահ գումարտակի մեկ ջոկ և տարբեր մասնագիտության սպաներ առաջին անգամ մասնակցել են Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք 2002» զորավարժություններին:

2005-Վրաստանի Մարնեուլի շրջանի Սադախլո գյուղում անհետացել է տեղի մոլլա Հաջի Ֆալանգովը: Գյուղացիները փակել են Վրաստանից Հայաստան մտնող ավտոճանապարհը՝ պահանջելով «վերադարձնել մոլլային»:

2007-«Այլընտրանք» հասարակական նախաձեռնությունը Երևանում անց է կացրել բողոքի ակցիա` ի պաշտպանություն «Ազատություն» ռադիոկայանի:

2009- անձրևի հետևանքով առաջացած սելավը մեծ վնաս է պատճառել Լոռու մարզի երկու՝ Գուգարք և Շահումյան համայնքներին:

2012 - «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող  մայոր Վահե Ավետյանը մահացել է։

2018-«Դեմ եմ» շարժումը հայտարարել է, որ շարունակում է պայքարը ընդդեմ պարտադիր կուտակայինի, ժամանակին պարտադիր կուտակայինի դեմ պայքարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի չեղարկել օրենքը:

2020- Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ և բնապահպան 39-ամյա Ժաննա Բարսեղյանը ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ:

2021-Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1520-վախճանվել է ացտեկների վերջին թագավոր Մոնթեսումա Երկրորդը:

1613-Շեքսպիրի «Հենրիխ 8-րդ» ներկայացման պրեմիերայի ժամանակ հրդեհվել է Գլոբուս թատրոնը:

1880-Հաիթին միացվել է Ֆրանսիային:

1888– Մյունխենում կայացել է Ռիխարդ Վագների «Փերիներ» օպերայի պրեմիերան:

1900– ծնվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, որը հայտնի է դարձել իր «Փոքրիկ իշխանը» պատմածքով:

1916-կայացել է «Բոինգ» ընկերության առաջին ինքնաթիռի թռիչքը:

1920– Իսպանիայի թագավոր Ալֆոնս 13-րդը ֆուտբոլային մի ակումբի շնորհել է «Արքայական» տիտղոս, որը իսպաներեն կոչվում է «Ռեալ»:

1945-ԽՍՍՀ-ը և Չեխոսլովակին Անդրկարպատյան Ուկրաինան Ուկրաինական ԽՍՀ-ին միացնելու պայմանագիր են ստորագրել:

1964-ստեղծվել է հեռուստացույցի հեռավար կառավարման վահանակը:

1976-Սեյշելյան կղզիները հայտարարել են իրենց անկախությունը:

1985-Նյու-Յորքում աճուրդով 2.229 միլիոն դոլարով վաճառվել է Ջոն Լենոնի հին «Ռոլլս-Ռոյս» ավտոմեքենան:

1995-Սեուլում փլվել է «Sampoong» սուպերմարկետը, որի փլատակերի տակ են մնացել 502 մարդ:

1996– Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Աբու-Սալիմ բերդում տեղի ունեցած ապստամբության ճնշման ժամանակ զոհվել են մոտ 1200 կալանավոր:

2007-ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել է առաջին iPhone-ը:

2020-վախճանվել է ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Կառլ Ռայները:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Չափագրողներ են եկել Կիրանց Մի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկիցՍեբաստիայի փողոցում Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Toyota Corolla-ին որն էլ բախվել է «Honda»-ինԵրևանում քամու հետևանքով վնասվել են շենքերի թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը ( 05 մայիս)Այսօրվա դրությամբ Սվերդլովսկում ձյան ծածկը կազմել է 31 սմ, Եկատերինբուրգում՝ 21 սմՈւելսի արքայադուստրը սարսափելի շրջան է ապրում, նա անցնում է դժոխքի միջով ՃՏՊ Արագածոտնում․ 3 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում երեխա«Ալ Ջազիրա»-ն կզրկվի եթերիցՌուսաստանը գտել է ամերիկյան ATACMS-ի «հակաթույնը»Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվիԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետԱդրբեջանական էջերը երջանկացել են կախված Էրիվան պաստառից (լուսանկար) Երևանում ուժգին կարկուտ է տեղացել Բացառիկ մանրամասներ․ ո՞վ է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9-ամյա տղանԻսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները Մարդը «դաբրո» ունի. մեքենայով Գյումրիի քաղաքապետարան «այցելած» տղամարդը ազատության մեջ էԶելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսինԲագրատ Սրբազանը հայտնել է՝ ինչի համար է Երևան գալիս 3 oր գազ չի լինիՀաղթանակը երկար սպասեցնել չի տա. ԴանիելյանՌուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնելՀայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետՊուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը
Ամենադիտված