Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա, թե ինչու է լռում Աբրահամյանը պատճառի մասին. «Ժամանակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» Հանրապետական կուսակցությունից հեռանալու մասին Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը մի կողմից տվեց ամենակարևոր հարցի պատասխանը, մյուս կողմից՝ անպատասխան թողեց մի շարք հարցեր, որ առաջացել էին ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ տեղեկությունները հաստատելուց հետո: Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չբացատրեց, թե ինչո՞ւ է դուրս գալիս Հանրապետականից:

Միևնույն ժամանակ պարզ դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը չգիտե, թե ինչ է անելու ՀՀԿ-ից դուրս գալուց հետո, քանի որ հակառակ պարագայում նրա հայտարարության մեջ կնշվեր «դժվար որոշման» հիմնավոր, ծանրակշիռ որևէ պատճառ, որևէ առարկայական բացատրություն, այսինքն՝ ինչու հարցը կստանար պատասխան: Այլ բան է, թե ում համար ինչքան համոզիչ կլիներ այդ պատասխանը, ինչքան հիմնավոր, կամ ինչքան լուրջ: Բայց խնդիրն այն է, որ կոնկրետ, առարկայական պատճառ մատնանշելու դեպքում Հովիկ Աբրահամյանը կմնար այդ պատճառից բխող պատասխանատվության ենթակայության տակ:

Նա հայտարարել է, որ մնալու է քաղաքականության մեջ: Չի հայտարարել, թե ինչ կարգավիճակով, որտեղ և այլն: Խոսակցությունները շատ են, որ կարող է անդամակցել իր խնամի Գագիկ Ծառուկյանի դաշինքին, թեև, նաև տեղեկություններ են հրապարակվել, որ Ծառուկյանը մերժել է նրան:

Ի դեպ, Ծառուկյանի դաշինքը, Ծառուկյանն ինքը կարծես թե չեն արձագանքել, չեն հերքել մերժման մասին տեղեկությունները, համենայնդեպս՝ առայժմ: Տեղեկություններ կամ վարկածներ կան, որ Հովիկ Աբրահամյանը կարող է միանալ Սեյրան Օհանյանի դաշինքին:

Այստեղից էլ, կարծես թե, որոշակի արձագանք չկա, թեև չկա նաև հարցի պատասխան, թե ինչ է տալու Աբրահամյանն այդ դաշինքին, խնդիրներից բացի: Բոլոր դեպքերում, հնարավոր են տարբեր վարկածներ, մինչև անգամ նոր քաղաքական ուժ կամ շարժում նախաձեռնելը, տեսականում տարբերակները շատ են, սակայն ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարության մեջ որևէ պատճառի բացակայությունը ակներև է դարձնում, որ Աբրահամյանը ինքն էլ չունի որոշակի պատկերացում իր հետագա քայլերի մասին: Հստակ է, որ Աբրահամյանը ՀՀԿ-ից հեռացել է, որովհետև կուսակցությունում նրա դիրքերը էապես թուլացել էին, Սերժ Սարգսյանը նրան չէր նշանակում ՀՀԿ շտաբի պետ, հեռացրել է վարչապետի պաշտոնից, միաժամանակ ներկուսակցական հիերարխիայում էլ Աբրահամյանի անկումը օրեցօր ակնհայտ էր դառնում:

Այս իրավիճակում Հովիկ Աբրահամյանին երևի թե չէր մնում այլ բան, քան սկզբի համար պարզապես դուրս գալ ՀՀԿ-ից: Բայց նա բնականաբար չի կարող ասել, որ նեղացել է, չեն արդարացել նրա հիերարխիկ ակնկալիքները, նրան դադարել են ճանաչել Սերժ Սարգսյանից հետո երկրորդը և ինքը նեղացել է ու հեռացել: Դա լուրջ չէր լինի:

Կամ, նա չէր կարող ասել, որ վերջին փորձն է արել Մեդվեդևի հետ հանդիպումով, որպեսզի գոնե Ռուսաստանի միջոցով լուծի իր դիրքերը պահելու հարցը, բայց Մեդվեդևը կամ չի լսել, կամ լսել է, սակայն չի օգնել ոչնչով, և ինքն այլևս չունենալով որևէ հույս՝ հեռացել է:

Այդ ամենով հանդերձ, Հովիկ Աբրահամյանը չէր կարող նաև հնարել որևէ պատճառ կամ բացատրություն, ստեղծագործել: Ոչ այն պատճառով, որ չունի երևակայություն: Խնդիրն այն է, որ ինչ պատճառ էլ նա բերի, նա պատասխանատու է լինելու իր բերած պատճառի համար: Պատասխանատու է լինելու հետագա քայլերով, գործողություններով:

Բայց քանի որ նա չի պատկերացնում իր անելիքը, չի կարող ըստ դրա ստեղծագործել բացատրության հարցում և հարմարացնել այն հետագա անելիքին: Այստեղ, իհարկե առաջանում է մեկ այլ հարց՝ Հովիկ Աբրահամյանը չգիտե ինչ է անելու ընդհանրապես, որովհետև չունի՞ ընտրության տարբերակներ, թե՞ նա ունի մի քանի տարբերակ-առաջարկ, որոնցից պարզապես դեռ չի ընտրել իր համար նվազ ռիսկայինն ու առավել շահեկանը: Ի վերջո, եթե նա չգիտե, թե ինչ է անելու, դա դեռ անելանելիության անվերապահ ցուցիչ չէ, որովհետև Աբրահամյանը, գուցե կանգնած է ընտրության «հավերժական խնդրի» առաջ:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում 

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ
Ամենադիտված