data-ad-slot="‎9704542741">
Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Վանաձորցի կինը ափսե լվանալու հեղուկ է խմել. նրան հասցրել են Երեւան

Վանաձորցի 46-ամյա Մ. Ս.-ին հունվարի 7-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: Տեղում պարզվել է, որ կինը մեծ քանակով ափսեներ լվանալու ախտահանիչ հեղուկ է խմել, ինչի հետեւանքով նրա մոտ առաջացել են քիմիական նյութից թունավորմանը բնորոշ բոլոր ախտանշանները:

Տուժածին կենտրոնում հերթապահ բուժանձնակազմի կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Վիճակը կայունացնելուց հետո կնոջը տեղափոխել են Երեւան՝ անհրաժեշտ հետագա բուժումը մասնագիտացված բժշկական կենտրոնում շարունակելու համար :

loading...
website by Sargssyan