Փոխարժեք՝
483.3
$
520.5
8.34

Լյուսին Սոսի հետ այժմյան հարաբերությունների և կրկին խաղալու մասին

Լife.tert.am-ը գրում է.

 Դերասան Սոս Ջանիբեկյանն ու մոդել Լյուսի Հայրապետյանը այս տարի կրկին կներկայանան համատեղ ներկայացմամբ: Երկարատև դադարից հետո նորից բեմադրվելու է «Կենտ զույգը» ներկայացումը: Ըստ մարմնավորած կերպարների՝ նախկին զույգը սիրախաղ ունի: Tert.am Life-ը Լյուսիի հետ խոսել է Սոսի հետ անձնական հարաբերությունները խզելուց հետո կրկին միասին խաղալու բարդության և ներկայիս հարաբերությունների մասին:

 -Լյուսի, տևական դադարից հետո նորից խաղալու եք «Կենտ զույգը» ներկայացումը: Քո ու Սոսի բաժանումից հետո մեր հարցազրույցի ժամանակ նշեցիր, որ մի անգամ հազիվ ես քեզ զսպել, որպեսզի բեմում չհամբուրես նրան:  Հիմա կրկին ստեղծվում է ձեզ միավորող միջավայր: Ինչ-որ թրթիռ կա՞ քո մեջ:

 

 -Ամեն անգամ, որոշում եմ չխոսել Սոսի մասին, բայց էլի Սոս... :) Դա ցանկություն չէր, ուղղակի տեսարանը շատ մոտ էր, ստեղծվեց մի պահ, որ մոռացնել տվեց, որ այլևս միասին չենք, ու հազիվ ինձ զսպեցի, որ չհամբուրեմ նրան բեմում։ Երբ 1 տարի միասին եք լինում ու այդքան մոտ, համբույրն անկախ քեզանից կարող է ստացվել։ Ի վերջո, 1 տարի այդ համբույրը քեզ համար եղել է ամենօրյա հաճելի երևույթ:)
 Չգիտեմ՝ Սոսի մոտ ինչ էտապ է հիմա։ Կարծում եմ, որ այդ թրթիռը միշտ լինելու է, քանի-որ ունենք մի ամբողջ կյանք միասին ապրած։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

loading...
Loading...
website by Sargssyan