ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանակահարություն և կրակոցներ Էրեբունիում․ ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 7-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը Գաջեգործների փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում անհայտ անձը դանակահարել է 21-ամյա երիտասարդին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 22.00-ին, այնուհետև դեկտեմբերի 7-ի ժամը 08.30-ին Դավիթ Բեկի փողոցում մի խումբ անձինք վիճաբանել են, հնչեցրել հայհոյանքներ, ձեռքերով, ոտքերով ու մահակներով խփել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 24-ամյա երիտասարդն իր մոտ եղած «Վալտեր» տիպի օդաճնշիչ ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է աձակել։

Էրեբունու բաժնի ոստիկաններին հաջողվել է պարզել հիվանդանոց տեղափոխվածին դանակահարած անձի ինքնությունը։ 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հացագործության գործիք օդաճնշիչ ատրճանակն ու երկու մահակ:

Նշանակվել են փորձաքննություններ։

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular