ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410, մահվան՝ 17 նոր դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում դեկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 410 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341 468:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 7728 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1464 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 17 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9192-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 408 է, ընդհանուր առողջացածներինը՝ 322814, փաստացի բուժվողներինը՝ 9462: Մեկ օրում արվել է 8485 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 419 770 թեստավորում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular