ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկում ենք անցկացնել լսում՝ հրավիրելով Նիկոլ Փաշինյանին ու գերիների հարազատներին․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, Ազգային ժողովում վարման կարգով ելույթ ունենալով, անդրադարձավ գերիներին և անհետ կորածների հարազատների բարձրացրած հարցերին։

Նա նշեց, որ բոլորը տեսել են գերիների, անհետ կորածների հարազատների վրդովմունքը։ «Առաջարկում ենք այսօր կառավարության հետ հարց ու պատասխանից հետո Ազգային ժողովում անցկացնել լսում՝ հրավիրելով Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարարին, արտաքին գործերի նախարարին, ԱԱԾ տնօրենին, գերիների, անհետ կորածների  հարազատներին, սա կարևոր է նաև, որովհետև բազմաթիվ հարցեր կան, որոնք հնչեցնում են հարազատները»,–ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular