ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրուսաբան. վարակման առաջին օրերին Covid-ի թեստերը կարող են կեղծ բացասական լինել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aif.ru-ն գրում է, որ COVID-19-ով վարակվելուց հետո առաջին երեք օրվա ընթացքում վիրուսի հայտնաբերման թեստային համակարգը դեպքերի 20%-ում է դրական արդյունք լինում։ Այդ ցուցանիշը լրջորեն աճում է հիվանդության 3-8 օրվա ընթացքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսական բժշկական ակադեմիայի շարունակական մասնագիտական ​​կրթության  վիրուսաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Ելենա Մալիննիկովան: Նրա խոսքով, լուրջ ուսումնասիրությունները վկայում են թեստային համակարգերի կեղծ բացասական արդյունքների մասին։ Մալիննիկովան բացատրել է, որ թեստերով արտացոլված սխալ տվյալների տոկոսը համընկնում է վարակման ժամանակին։ «Վիրուսով վարակվելու առաջին երեք օրերին գործնականում միայն 20% դեպքերն են հայտնաբերվում և դրական արդյունք ցույց տալիս։ Իսկ երրորդից ութերորդ օրը հայտնաբերման ցուցանիշն աճում է, բայց, ճիշտն ասած, այն աճում է մինչև 80%-ի, իսկ 20-ը մնում է բացասական»,- ասել է նա։ Նրա խոսքով, վարակման 20-21-րդ օրերին ավելանում է կորոնավիրուսի կեղծ բացասական արդյունքների թիվը։ Դա պայմանավորված է նրանով, որ վիրուսը դեռևս օրգանիզմում է, բայց թեստը ցույց է տալիս, որ այն բացակայում է։

Մալիննիկովան նշել է, որ ներկայումս նոր թեստեր են ստեղծվում այդ ժամանակաշրջանի կորոնավիրուսը հայտնաբերելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular