ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանից ժամանած ակտիվիստներն իրենց փորձով կկիսվեն արտերկրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

russkiymir.ru–ն գրում է, որ ռուսական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կմեկնեն արտերկիր կիսվելու իրենց աշխատանքային փորձով: Այդ մասին գրել է ՏԱՍՍ-ը։ Ծրագիրն իրականացնում է Ռոսսոտրուդնիչեստվոն։ Գերատեսչության ղեկավարի տեղակալ Դմիտրի Պոլիկանովի խոսքերով, դա յուրօրինակ ոչ առևտրային կազմակերպությունների դեսանտք կլինի այլ երկրներում։ Արդեն այս տարի այն փորձարկվում է փորձնական ռեժիմով։ Առաջին երկիրը կլինի Հայաստանը, երկրորդը՝ Տաջիկստանը։

Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների մասնակիցները տեղական ՀԿ-ներին կծանոթացնեն, թե ինչպես կազմակերպել աշխատանքը, ինչպես ներգրավել բնակչության տարբեր կատեգորիաներին։ Դմիտրի Պոլիկանովը վստահեցրել է, որ հայրենական հասարակական կազմակերպությունները հսկայական փորձ ունեն, և այն պետք է տարածեն արտերկրում։ Նա հույս է հայտնել, որ առաջին փորձը հաջող կլինի, և գալիք տարում նման դեսանտների թիվը կավելանա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular