Ռուսաստանից ժամանած ակտիվիստներն իրենց փորձով կկիսվեն արտերկրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrusskiymir.ru–ն գրում է, որ ռուսական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կմեկնեն արտերկիր կիսվելու իրենց աշխատանքային փորձով: Այդ մասին գրել է ՏԱՍՍ-ը։ Ծրագիրն իրականացնում է Ռոսսոտրուդնիչեստվոն։ Գերատեսչության ղեկավարի տեղակալ Դմիտրի Պոլիկանովի խոսքերով, դա յուրօրինակ ոչ առևտրային կազմակերպությունների դեսանտք կլինի այլ երկրներում։ Արդեն այս տարի այն փորձարկվում է փորձնական ռեժիմով։ Առաջին երկիրը կլինի Հայաստանը, երկրորդը՝ Տաջիկստանը։
Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների մասնակիցները տեղական ՀԿ-ներին կծանոթացնեն, թե ինչպես կազմակերպել աշխատանքը, ինչպես ներգրավել բնակչության տարբեր կատեգորիաներին։ Դմիտրի Պոլիկանովը վստահեցրել է, որ հայրենական հասարակական կազմակերպությունները հսկայական փորձ ունեն, և այն պետք է տարածեն արտերկրում։ Նա հույս է հայտնել, որ առաջին փորձը հաջող կլինի, և գալիք տարում նման դեսանտների թիվը կավելանա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը