ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՀՀ-ն Բաքվին է տրամադրել ամբողջ Արցախի ականապատ դաշտերի քարտեզները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշում չի կայացրել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների ականապատ դաշտերի քարտեզների վերաբերյալ, քանի որ օրեր առաջ Հայաստանի կառավարությունը դրանք տրամադրել է Բաքվին։

Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հրապարակեց Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը։ Իրավաբան․net-ը ներկայացել է որոշման կարևոր կետերը։

Դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և որոշել Ադրբեջանին պարտավորեցնել ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը, կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

Դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը և որոշել Հայաստանին պարտավորեցնել՝ կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular