ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտին-Բայդեն գագաթնաժողովին ընդառաջ՝ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ ռազմական ներկայության համալրման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը պնդում է, որ ԱՄՆ-ն վերջին շաբաթներին նկատում է «ՌԴ զորքերի անսովոր շատացում» Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում, ինչպես նաև երկրի ապակայունացմանն ուղղված ծրագրեր: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ Բերնսը որևէ ապացույց չի ներկայացրել:

«Այն, ինչ տեսել ենք վերջին շաբաթներին, Ուկրաինայի սահմանների մոտ ՌԴ ռազմական ներկայության մշտական և արտասովոր համալրումն է, մենք նաև տեսել ենք Ուկրաինայի ապակայունացմանն ու ուժերի համալրմանն ուղղված ծրագրերի առաջխաղացումը»,- ասել է Բերնսը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

Վերջինս հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերին իրեն գործուղել էր Մոսկվա՝ ՌԴ իշխանություններին անմիջականորեն հայտնելու ԱՄՆ լուրջ մտահոգությունն Ուկրաինայի հարցում, ինչպես նաև ներկայացնելու հետևանքները, որոնք կարող են սպառնալ Մոսկվային:

Նշենք, որ ԿՀՎ ղեկավարն այս հարցազրույցը տվել է Պուտին-Բայդեն առցանց հանդիպման նախօրեին: Ղեկավարների միջև բանակցություններն անցկացվելու են դեկտեմբերի 7-ին տեսաժողովի ձևաչափով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular