ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240, մահվան՝ 28 նոր դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341 058: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 7718 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1457 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 28 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9175-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 522 է, ընդհանուր առողջացածներինը՝ 322 406, փաստացի բուժվողներինը՝ 9477: Մեկ օրում արվել է 6006 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 411 285 թեստավորում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular