Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Ադրբեջանը կշարունակի Ղարաբաղում գործել ուժի դիրքերից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ  Հայաստանն ու Ադրբեջանը ունեն բացարձակապես հակառակ տեսակետներ Անդրկովկասում իրավիճակի կարգավորման առանցքային հարցերի վերաբերյալ։ Այս մասին REGNUM-ի թղթակցին հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Նովիկովը։ Փորձագետի կարծիքով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների անձնական հանդիպումն անհրաժեշտ էր, որպեսզի ամփոփվի ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ընկած ժամանակաշրջանի միջանկյալ արդյունքը։ Ըստ նրա ավարտված հանդիպման արդյունքները, եթե չանդրադառնանք իրական կամ մտացածին փակ պայմանավորվածություններին, շատ անորոշ են։ Փորձագետը կարծում է, որ երկու կողմերն էլ սահմանազատմանը մոտենում են հիմնվելով բոլորովին տարբեր քարտեզների վրա։ Փաստն այն է, որ ԽՍՀՄ-ում այդ սահմաններն ունեցել են ոչ թե պետական, այլ զուտ վարչական կարգավիճակ։ Հետևաբար, եթե միութենական հանրապետությունների միջև սահմանները չէին անցնում ընդգծված բնական ջրային և լեռնային պատնեշներով, ապա դրանց գիծը բազմիցս փոխվում էր։ Մասնավորապես, դա պայմանավորված էր լինում լեռնային արոտավայրերում անասունների սեզոնային տեղաշարժերով։

Բացի այդ, փորձագետի կարծիքով, սահմանագծի որոշման հետ կապված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի համար ունի ներքաղաքական և տնտեսական առանցքներ: Այսպիսով, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամների մի զգալի մասը շատ սերտորեն է կապված Սյունիքի մարզի հետ։ Հենց Սյունիքում են գտնվում Հայաստանի ամենամեծ պղնձամոլիբդենային արդյունահանման և վերամշակման գործարանները։ Բացի այդ, տարածաշրջանի ամենամեծ ոսկու հանքավայրը գտնվում է հենց հայ-ադրբեջանական սահմանին։ Ուստի սահմանագծի ցանկացած փոփոխություն ունի չափազանց կարևոր տնտեսական նշանակություն։ Այդ առումով, եթե, այնուամենայնիվ, ստեղծվի սահմանազատման երկկողմ հանձնաժողով, ապա կողմերի միջև շատ լուրջ պայքար կսկսվի։ Բայց սահմանազատման հարցը, ըստ փորձագետի, դեռ համեմատաբար պարզ է. բարդ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Ադրբեջանն իր նախագահի բերանով (բառացի մեջբերեմ) ասել է, որ «կարգավիճակը դժոխք է գցվել»։ Այսինքն նրանք ընդհանրապես հրաժարվում են քննարկել ԼՂՀ-ի որևէ կարգավիճակ»,- ասել է Նովիկովը։ Հայաստանն իր հերթին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների արդյունքում։ Մոսկվան, Վաշինգտոնը և Փարիզը, որպես նրա երեք հիմնական մասնակիցներ, համաձայն են, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս չլուծված իրավական կարգավիճակը պետք է հետագայում քննարկվի Մինսկի խմբի շրջանակներում։ Փորձագետի կարծիքով, Ադրբեջանը, պատերազմում հաղթելուց հետո ուժի դիրքերից է ցանկանում  իրականացնել սահմանազատում և խաղաղության պայմանագիր կնքել բացառապես իր պայմաններով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1332, մահվան՝ 6 նոր դեպքՆիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ թեզերը վտանգավոր երանգներ են ստանում Ոսկին թանկացել է, արծաթն՝ էժանացելՀայ փորձագետը բացատրել է, թե ինչու է Սարգսյանի հրաժարականը ձեռնտու ՓաշինյանինՆավթի գները նվազել են Հայաստանի նախագահին մեղադրել են պատասխանատվությունից խուսափելու մեջՊատմության այս օրը (հունվարի 25)Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵրկար ժամանակով լույս չի լինելու «Խաղից դուրս» վիճակում. «Փաստ»Ինչ էր ասել Արմեն Սարգսյանը մեկ տարի առաջ. «Ժողովուրդ»Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն օգտվում են հայկական ստարտափի պլատֆորմից. նոր հնարավորություններ՝ Հայաստանի ՏՏ մասնագետների համար. «Փաստ»«Հրապարակ».Փաշինյանը  ասել էր, որ Արցախի անկախության եւ կարգավիճակի հարցում հույսեր փայփայելն անիմաստ էԱրատավոր երևույթների ու մեխանիզմների վերադարձը. «Փաստ»Հունվարի 25-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը. ՀԷՑՁյուն, բուք և մերկասառույց. ԱԻՆ-ը՝ ավտոճանապարհների մասինԱդրբեջանը նման հայտարարություններ է անում, որովհետև Հայաստանն էլ է տասնյակ տարիներ արել․ ՓաշինյանԱյսքան ձախողումներից հետո չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. հարց՝ ՓաշինյանինՔաղաքագետ. Թուրքիան փաստացի Հայաստանին վերջնագիր է ներկայացնումԾանոթ ու միարժամանակ անհայտ … գինի ՇատոՄարտի 1-ի գործով ինձ մեղսագրված բոլոր մեղադրանքներն անհիմն են․ Փաշինյանը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասինԱրմեն Սարգսյանն իր հրաժարականի տեքստում ամեն ինչ բավականին պարզ ներկայացրել էՄենք գնացել ենք բուհեր, որպեսզի բուհերին պաշտպանենք կուսակցականացումից․ Նիկոլ ՓաշինյանԱդրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյունՀայ դատը երբեք ՀՀ-ի քաղաքականություն չի եղել, ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել. ՓաշինյանԱդրբեջանի խորհրդարանը Ֆրանսիայի արտգործնախարարից պահանջում է ներողություն խնդրել ԱլիևիցՓաշինյանը մանրամասնեց՝ դեմարկացիայի հարցով ինչ առաջարկներ են փոխանցվել ԱլիևինԱրմեն Սարգսյանը հրապարակումից մոտավորապես 3,5 ժամ առաջ զանգահարել է ինձ. ՓաշինյանԱյն, ինչ արվում է, արվում է ընդդեմ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և պետականությանՓորձագետ. Ռուսաստանը ոչինչ չի կորցնի հայ-թուրքական հարաբերությունների հաստատումիցՆիկոլ Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին. ուղիղԱԺ-ում կրկին պարգևատրում են բաժանելՎերջին երկու ամսվա ընթացքում տնտեսական վիճակը բարելավվել է«Արմեն Սարգսյանն ինքը որոշեց դուռը շրխկացնի և գնա».Կարեն ՔոչարյանՀայտնի է Սայաթ Շիրինյանի գտնվելու վայրըԹուրքիայի նկատմամբ Պուտինի ռազմավարությունը կարող է տարտարոսի գալ«Այսպես ՄԻՊ չեն ընտրում». Ռուբեն ՄելիքյանԱդրբեջանում տեղի է ունեցել հայ ռազմագերիների հերթական դատավարությունըԼիտվան և Լատվիան ամերիկյան Stinger զենիթահրթիռային համալիրներ կմատակարարեն Ուկրաինային Ստամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքները Վարդենյաց լեռնանցքը մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ Դոլարն ու եվրոն էժանացել են ՀՀ հինգերորդ օմբուդսմեն է ընտրվել Քրիստինե Գրիգորյանը Պղինձն էժանանում է ԱԺ-ում մեկնարկել է ՄԻՊ թեկնածուի գաղտնի քվեարկությունը Ավստրալիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական ​​առաքելությունն ավարտելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 ատիճանով Պատվաստանյութի չորրորդ դեղաչափը կարող է բարելավել պաշտպանությունը կորոնավիրուսից ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ուժերը բերում են պատրաստության և Արևելյան Եվրոպայում տեղակայման նպատակով հավելյալ նավեր ու կործանիչներ ուղարկում
Ամենադիտված