ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտարարեք այն օրը, թե երբ կբացվի «Զանգեզուրի միջանցքը», և այդ դեպքում խնդիրներ չեն լինի. Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է նշել «Զանգեզուրի միջանցքի» բացման ամսաթիվը։

«Հայաստանը և ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Պատերազմի ժամանակ մեզ կանգնեցնել ցանկացողներ կային, և դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, բայց չկարողացան կանգնեցնել։ Ես ասացի, որ մեզ ասեն մեր հողերի ազատագրման օրը, և մենք պատրաստ ենք կանգ առնել։ Ես այսօր նույն խոսքերն եմ ասում` հայտարարեք այն օրը, թե երբ կբացվի «Զանգեզուրի միջանցքը», և այդ դեպքում խնդիրներ չեն լինի»,- երկուշաբթի ասել է Ալիևը Գուբայի շրջանի Գոնագքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ դա պետք է հասկանան Հայաստանի ղեկավարությունը և հայ համայնքը։

«Մենք հասել ենք մեր ուզածին, հասնում ենք և հասնելու ենք։ Լավ կլիներ, որ այս հարցը լուծվեր կառուցողական, բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով։ Որովհետև ղարաբաղյան երկրորդ պատերազմը ողջ աշխարհին ցույց տվեց մեր ժողովրդի կամքը, ուժն ու միասնությունը»,- ասել է Ալիևը։

Ալիևը նաև մեկնաբանել է Հայաստանում «ռևանշիզմի» փորձերը. «Եթե ռևանշիզմի միտում լինի, ապա այդ հարցը անմիջապես կլուծվի։ Որովհետև պատերազմից հետո Հայաստանը մի քանի նման փորձ արեց, և տեսան տխուր հետևանքները։ Ուստի ուշ չէ, նրանք պետք է ընդունեն մեր պայմանները և վերջ տան ճանապարհների և հաղորդակցությունների նկատմամբ ոչ անկեղծ մոտեցմանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular