Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկոլ անհող»-ն ու հայաստանյան ընդդիմության սին զնգոցը. Փաշինյանը հանկարծակի կհեռանա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ քաղաքացիներին մոբիլիզացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառակորդների բավականին ակտիվ փորձերը ի չիք են դարձել։ Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից հայ ընտրողների զգալի մասի աչքերում Փաշինյանի դեմոնիզացումը  մոտ է վերջնական ձախողմանը։ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից անցած մեկ տարվա ընթացքում «թավշյա հեղափոխության» առաջնորդին անվանել են «դավաճան», «կապիտուլյնտ», նույնիսկ «թուրքական գործակալ»։ Վերջին ամիսներին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ռազմական նոր ձախողումների ֆոնին նրան տրվել է նաև «Նիկոլ անհող» մականունը: Բացի այդ քաղաքական հակառակորդները կառավարության ղեկավարին համարում են տխրահռչակ պոպուլիստ և միջակ առաջնորդ: Փաշինյանի աղմկահարույց խոստումներից շատերը իրոք կախված են մնացել օդում: Վերցնենք, օրինակ, 2021 թվականի աշնանը հանրաքվեով Սահմանադրության բարեփոխում անցկացնելու մասին հրապարակային հայտարարությունը։ Սակայն արտահերթ ընտրություններում հաղթելուց մոտ երկու ամիս անց ներկայացնելով իր կաբինետի նոր ծրագիրը, Փաշինյանը միայն խուսափողականորեն հայտարարել է, որ իշխանությունները դրա լայն քննարկումներ են նախաձեռնել։ Հասարակության լայն շերտերի դիրքորոշումը դեռ լսվում է…Իրականում հանրաքվեի մասին հայտարարությունը պայմանավորված էր իրավիճակով. Փաշինյանն իր վերարտադրության հարցն էր լուծում արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որից հետո սահմանադրական փոփոխությունների թեման կորցրեց նշանակությունը։ Փաշինյանը իրավիճակային քաղաքական գործչի դասական օրինակ է, ով օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով խուսափում է միջնաժամկետ ու երկարաժամկետ քաղաքական վերլուծություններից։ Նրա պլանավորման հորիզոնը չի գերազանցում 12 ամիսը։ Նա քաղաքական մարտավարության վարպետ է և իրավիճակային մանևրներով խուսափում է ապագայի ռազմավարական տեսլականից։ Նման վարքագծի մոդելը կարճաժամկետ դիվիդենտներ է բերում անձամբ իրեն թույլ տալով լուծել «հեղափոխության» առաջնորդի գլխավոր խնդիրը, որն է մնալ իշխանության ղեկին։ Բայց Հայաստանը, որպես պետություն, ի վերջո հայտնվում է պարտվողի կարգավիճակում, քանի որ վերարտադրության վրա ֆիքսված քաղաքական ռեժիմը համախմբում է ուշադրությունն ու ռեսուրսները միայն այդ նպատակին հասնելու համար։ Կառավարության ղեկավարի «կարճատեսությունը» ակնհայտորեն հաստատվել է ղարաբաղյան երրորդ պատերազմի արդյունքներով։ Սակայն նման բան կարելի էր նկատել նաև նրա նախորդի օրոք. Սերժ Սարգսյանն այնքան էր տարվել վերարտադրությամբ, որ դա հանգեցրեց աղետալի հետևանքների Հայաստանի համար։

Փաշինյանը ճարպիկ քաղաքական գործիչ է, նա շատ հաջող է կիրառում քաղաքական տեխնոլոգիաները. Անկասկած պոպուլիստ է, բայց սեփական նպատակները հետապնդող։ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ներկայիս արմատական ​​կամ ոչ այնքան արմատական ընդդիմությունը։ Նա էլ է գեներացնում պոպուլիզմ, բայց զգալիորեն ավելի քիչ, քան իշխանությունը: Ընդ որում վարչապետի մրցակիցները ներքաղաքական անզորության հրաշքներ են ցուցադրում։ Փաշինյանը կարող է լինել և՛ «անհող», և՛ որոշ առումներով նույնիսկ միջակ առաջնորդ, բայց ընդդիմությունը, եթե իսկապես ձգտում է ինչ որ բան փոխել, չի կարող սահել ապարդյունության վիճակի մեջ, ինչը վերը նշված պոպուլիզմի և քաղաքական իմպոտենցիայի հետևանք է։ Ի՞նչն է վանում զանգվածներին իշխանությունների հակառակորդներից։ Օրինակ այն հայտարարությունները, որ Փաշինյանի «վերջը» մոտ է, նրա վարչապետության օրերը հաշված են։ «Դավաճան» Փաշինյանի նավակը ճոճելը և, ըստ էության, ոչ արդյունավետ հայտարարություններ անելը ամենևին էլ լավագույն ընտրությունը չեն այն ընդդիմության համար, որը իսկապես մտահոգված է ազգային անվտանգության և պետական ​​կայունության խնդիրներով։ Ներկայիս վարչապետը հանրապետության դեմքն է, Հայաստանի ներսից նրա հասցեին ուղղված վիրավորանքներն անխուսափելիորեն բերում են կորուստների արտաքին ճակատում։ Ընդդիմությունը պետք է գիշեր-ցերեկ աշխատի ընտրողի հետ, այլ ոչ թե դատարկ քարոզչություն անի «X ժամ»-ի շուտափույթ մոտենալու մասին։

Ի դեպ, «X ժամ»-ի մասին. պատահականության գործոնը մեծ նշանակություն ունի հայ իրականության մեջ։ Դա պայմանավորված է տեղական քաղաքական գործընթացների անձնավորվածության բարձր աստիճանով։ Հանրապետության քաղաքացիները և կուսակցությունները, առաջնորդվում են ոչ թե գաղափարախոսություններով ու ծրագրերով, այլ այն անհատներով, ովքեր կանգնած են այս կամ այն ​​քաղաքական միավորման գլխին։ Փաշինյանը իշխանության անձնավորումը հասցրել է գործնականում ամբողջական ձևի, չնայած նրան, որ խորհրդարանական կառավարման համակարգը, ըստ էության, պետք է հանգեցներ այլ իրավիճակի՝ «կուսակցական բանականության» գերակայության անհատի նկատմամբ։ Եվ ​​պատահականության տարրը հիմք է ստեղծում կտրուկ փոփոխությունների, որոնք լինում են հանկարծակի, հետևաբար դժվար կանխատեսելի։ 1998 թվականին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց անվտանգության ապարատի և անձամբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից գործադրված ճնշումներից հետո։ 2018 թվականի «հեղափոխական» գարնանը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մոտավորապես նույն անսպասելի թափով ստիպեց Սերժ Սարգսյանին ինքնակամ հրաժարական տալ կառավարության ղեկավարի պաշտոնից։ Մեր գնահատմամբ Փաշինյանը կշարունակի այդ «ավանդույթը» և կհեռանա վարչապետի աթոռից գործընթացների նույն աստիճանի անցողիկությամբ, որով բարձրացավ իշխանության գագաթ։ Անհնար է կանխատեսել, թե ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում դա տեղի կունենա։ Ակնհայտ է միայն այն, որ նման զարգացումները լինելու են ինչ որ լուրջ քաղաքական ֆորսմաժորային, այդ թվում՝ արտաքին, իրավիճակի դեպքում։ Ու նաև այն, որ այդ որոշումը Փաշինյանը գիտակցաբար է կայացնելու։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ԱՄՆ-ն որևէ զիջումներ չի անելու Ռուսաստանի հետ բանակցություններում. Պետքարտուղարություն Նիկոլ Փաշինյանի սիրտը ներդաշնակ նախագահ է ուզում Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ավելի քան 150 ուխտավոր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից այցելել է Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1332, մահվան՝ 6 նոր դեպքՆիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ թեզերը վտանգավոր երանգներ են ստանում Ոսկին թանկացել է, արծաթն՝ էժանացելՀայ փորձագետը բացատրել է, թե ինչու է Սարգսյանի հրաժարականը ձեռնտու ՓաշինյանինՆավթի գները նվազել են Հայաստանի նախագահին մեղադրել են պատասխանատվությունից խուսափելու մեջՊատմության այս օրը (հունվարի 25)Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵրկար ժամանակով լույս չի լինելու «Խաղից դուրս» վիճակում. «Փաստ»Ինչ էր ասել Արմեն Սարգսյանը մեկ տարի առաջ. «Ժողովուրդ»Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն օգտվում են հայկական ստարտափի պլատֆորմից. նոր հնարավորություններ՝ Հայաստանի ՏՏ մասնագետների համար. «Փաստ»«Հրապարակ».Փաշինյանը  ասել էր, որ Արցախի անկախության եւ կարգավիճակի հարցում հույսեր փայփայելն անիմաստ էԱրատավոր երևույթների ու մեխանիզմների վերադարձը. «Փաստ»Հունվարի 25-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը. ՀԷՑՁյուն, բուք և մերկասառույց. ԱԻՆ-ը՝ ավտոճանապարհների մասինԱդրբեջանը նման հայտարարություններ է անում, որովհետև Հայաստանն էլ է տասնյակ տարիներ արել․ ՓաշինյանԱյսքան ձախողումներից հետո չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. հարց՝ ՓաշինյանինՔաղաքագետ. Թուրքիան փաստացի Հայաստանին վերջնագիր է ներկայացնումԾանոթ ու միարժամանակ անհայտ … գինի ՇատոՄարտի 1-ի գործով ինձ մեղսագրված բոլոր մեղադրանքներն անհիմն են․ Փաշինյանը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասինԱրմեն Սարգսյանն իր հրաժարականի տեքստում ամեն ինչ բավականին պարզ ներկայացրել էՄենք գնացել ենք բուհեր, որպեսզի բուհերին պաշտպանենք կուսակցականացումից․ Նիկոլ ՓաշինյանԱդրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյունՀայ դատը երբեք ՀՀ-ի քաղաքականություն չի եղել, ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել. ՓաշինյանԱդրբեջանի խորհրդարանը Ֆրանսիայի արտգործնախարարից պահանջում է ներողություն խնդրել ԱլիևիցՓաշինյանը մանրամասնեց՝ դեմարկացիայի հարցով ինչ առաջարկներ են փոխանցվել ԱլիևինԱրմեն Սարգսյանը հրապարակումից մոտավորապես 3,5 ժամ առաջ զանգահարել է ինձ. ՓաշինյանԱյն, ինչ արվում է, արվում է ընդդեմ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և պետականությանՓորձագետ. Ռուսաստանը ոչինչ չի կորցնի հայ-թուրքական հարաբերությունների հաստատումիցՆիկոլ Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին. ուղիղԱԺ-ում կրկին պարգևատրում են բաժանելՎերջին երկու ամսվա ընթացքում տնտեսական վիճակը բարելավվել է«Արմեն Սարգսյանն ինքը որոշեց դուռը շրխկացնի և գնա».Կարեն ՔոչարյանՀայտնի է Սայաթ Շիրինյանի գտնվելու վայրըԹուրքիայի նկատմամբ Պուտինի ռազմավարությունը կարող է տարտարոսի գալ«Այսպես ՄԻՊ չեն ընտրում». Ռուբեն ՄելիքյանԱդրբեջանում տեղի է ունեցել հայ ռազմագերիների հերթական դատավարությունըԼիտվան և Լատվիան ամերիկյան Stinger զենիթահրթիռային համալիրներ կմատակարարեն Ուկրաինային Ստամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքները Վարդենյաց լեռնանցքը մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ Դոլարն ու եվրոն էժանացել են ՀՀ հինգերորդ օմբուդսմեն է ընտրվել Քրիստինե Գրիգորյանը Պղինձն էժանանում է ԱԺ-ում մեկնարկել է ՄԻՊ թեկնածուի գաղտնի քվեարկությունը Ավստրալիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական ​​առաքելությունն ավարտելու մասին
Ամենադիտված