ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաղեստինը կվերանայի Իսրայելի կառավարության հետ հարաբերություններն ու ձեռք բերված համաձայնությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաղեստինի ղեկավարությունը որոշում է ընդունել վերանայել հարաբերություններն ու ձեռք բերված համաձայնություններն Իսրայելի կառավարության հետ: Դեկտեմբերի 6-ին այդ մասին հայտնել Է WAFA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Մահմուդ Աբասի հայտարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այս նախաձեռնության մասին Մահմուդ Աբասը տեղեկացրել է մի շարք արտասահմանյան պետությունների դեսպանների և ղեկավարների: Մասնավորապես, նա այդ մասին հայտնել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանին և Պաղեստինում Հնդկաստանի դեսպան Մուքուլու Արյային: Նամակում ասված է, որ «Պաղեստինի ղեկավարությունը կվերանայի ոչ միայն Իսրայելի հետ հարաբերությունները, այլև երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրերը»:

Իսրայելի նկատմամբ Պաղեստինի նոր քաղաքականության մանրամասները չեն ճշտվում: Մինչդեռ Աբասի խոսքով՝ «չնայած այն բանին, որ Իսրայելն ագրեսիվ քաղաքականություն է վարում՝ շարունակելով բնակավայրերի կառուցումը և հարձակվելով Պաղեստինի քաղաքների և գյուղերի բնակիչների վրա, Պաղեստինը ձգտում է պահպանել տարածաշրջանի կայունությունը»:

2020 թականի նոյեմբերին Պաղեստինը և Իսրայելը վերականգնել են համագործակցությունն անվտանգության ոլորտում: Սակայն երկու երկրների միջև հաշտության գործընթացը 2014 թվականից դադարեցված է՝ մինչև 1967 թվականի պատերազմը գոյություն ունեցած սահմանները ճանաչելուց Իսրայելի հրաժարվելու պատճառով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular