ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի և Բայդենի բանակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 7-ին՝ պաշտպանված տեսակապով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունները կկայանան դեկտեմբերի 7-ին՝ պաշտպանված տեսակապով, նրանց զրույցի առաջին կադրերը կցուցադրվեն, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կարծում ենք, որ դա բավականին հանգամանալից, շարունակական տեսակոնֆերանս կլինի։ Այն կանցկացվի պաշտպանված տեսակապով»,-ասել է Պեսկովը։
 
Նա ավելացրել է, որ երկու նախագահների շփումը կսկսվի Մոսկվայի ժամանակով մոտ 18։00-ին, ուղիղ եթեր չի լինի։
Կքննարկվեն Ուկրաինայի շուրջ տիրող լարվածությունը, Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի մոտենալու հարցն ու Պուտինի նախաձեռնությունը՝ անվտանգության երաշխիքների մասին։
«Մենք ցույց կտանք, կարծում եմ, շփման առաջին կադրերը․․․ Ամբողջ շփումը փակ ռեժիմով կլինի։ Այն խոստանում է երկար լինել »,-ասել է Պեսկովը։
«Դա անմիջապես երկու նախագահների զրույց է լինելու։ Ես չեմ կարող ասել, թե ով կլինի նախագահ Բայդենի կողքին։ Մեր նախագահը, բնականաբար, այդպիսի կարևոր խոսակցությունից առաջ շփվում է պրոֆիլային նախարարների, գերատեսչությունների ղեկավարների հետ»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ղեկավարները նախատեսում են երկու գագաթնաժողով անցկացնել։ Առաջինը տեղի կունենա առցանց ձևաչափով մինչև 2021թ․-ի ավարտը, երկրորդը՝ 2022թ․-ին, երբ Պուտինն ու Բայդենը անձամբ կհանդիպեն։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular