ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ մոտ ժամկետում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի գնման գործընթացը կիրականացվի. Ավանեսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շատ մոտ ժամանակահատվածում Հայաստանը կիրականացնի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի գնման գործընթացը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «ԼԻԿՎՈՐ» ընկերության հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
«Առաջիկայում այս պատվաստանյութն առկա կլինի նաև մեր պոլիկլինիկաներում»,- նշեց նախարարը:
 
Խոսելով արտադրման մասին` Ավանեսյանն ընդգծեց, որ պատվաստանյութի արտադրությունն իրականացվում է մի քանի փուլով՝ փորձնական արտադրություն, այնուհետև որոշակի հավաստումներից հետո անցում է կատարվում արտադրական ցիկլային գործընթացին:
 
ԱՆ ղեկավարը շեշտեց, որ ներկա պահին պատվաստանյութը միայն Հայաստանում է նախատեսվում կիրառել, իսկ արտահանման հետ կապված դեռ բանակցություններ են ընթանում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular