Շատ մոտ ժամկետում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի գնման գործընթացը կիրականացվի. Ավանեսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇատ մոտ ժամանակահատվածում Հայաստանը կիրականացնի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի գնման գործընթացը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «ԼԻԿՎՈՐ» ընկերության հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Առաջիկայում այս պատվաստանյութն առկա կլինի նաև մեր պոլիկլինիկաներում»,- նշեց նախարարը:
Խոսելով արտադրման մասին` Ավանեսյանն ընդգծեց, որ պատվաստանյութի արտադրությունն իրականացվում է մի քանի փուլով՝ փորձնական արտադրություն, այնուհետև որոշակի հավաստումներից հետո անցում է կատարվում արտադրական ցիկլային գործընթացին:
ԱՆ ղեկավարը շեշտեց, որ ներկա պահին պատվաստանյութը միայն Հայաստանում է նախատեսվում կիրառել, իսկ արտահանման հետ կապված դեռ բանակցություններ են ընթանում: