ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռայիսին հայտարարել է, որ Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագիրը կարող է Իրանը վերածել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կիրակի երեկոյան ժողովրդին ուղղված իր հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է, որ Իրանի, Թուրքմենստանի ևԱդրբեջանի միջև Աշխաբադում կնքված գազային գործարքը կարող է Իրանը վերածել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Այցի ընթացքում գազի փոխանակման համաձայնագիր է ստորագրվել Թուրքմենստանի, Իրանի և Ադրբեջանի միջև, ինչը կարող է լավ հիմք հանդիսանալ Իրանը տարածաշրջանային տարանցիկ հանգույցի վերածելու համար»,-ասել է նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular