Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախնական արդյունքներով՝ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ է տարել Աշտարակում, Ջերմուկում, Արտաշատում, պարտվել՝ Ապարանում, Աբովյանում, Մասիսում. ԿԸՀ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 36 համայնքներում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

Նախնական արդյունքներով Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: ՔՊ-ն Վաղարշապատում ստացել է 5776 ձայն: Իշխող ուժին հաջորդում է «Էջմիածին» դաշինքը, որը ստացել է 3872 ձայն:

ՔՊ-ն հաղթանակ է տարել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում՝ հավաքելով 14732 ձայն: ՀՅԴ-ն Աշտարակում ստացել է 2730 ձայն, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1176 ձայն:

Արագածոտնի մարզի Թալին համայնքում ՔՊ-ն ստացել է 5037 ձայն, «Զարթոնք»-ը՝2882, «Հայք»-ը՝ 1624, «Մեր համայնքը» դաշինքը՝ 1258 ձայն:

ՔՊ-ն վստահ հաղթանակ է տարել նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքում՝ ստանալով 19794 ձայն: «Օրենք և արդարություն» կուսակցությունը երկրորդն է՝ 9072 ձայնով:

Արարատի մարզի Արարատ համայնքում ևս ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Իշխող ուժի օգտին քվեարկել է 4988 ընտրող: Ձայների քանակով երկրորդը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ հավաքած 4153 ձայնով:

Արարատի մարզի Մասիս համայնքում հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը՝ հավաքելով 14943 ձայն: ՔՊ-ն ստացել է 13461 ձայն:

Լոռու մարզի Վանաձոր համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12810 ընտրող: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 8295 ընտրող: «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը հավաքել է 4809 ձայն:

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 10403 ձայն: ՔՊ-ն Աբովյանում ստացել է 8261 ձայն:

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում վստահ հաղթանակ է տարել «Կարեն Եղիազարյան» դաշինքը՝ հավաքելով 7421 ձայն: Իշխող ՔՊ-ն Ապարանում ստացել է 3705 ձայն:

Արարատի մարզի Վեդի համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին քվեարկել է 8666 ընտրող: ՔՊ-ն երկրորդն է՝ 7960 ձայնով: «Հանրապետություն» կուսակցությունը հավաքել է 3299 ձայն:

Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում նույնպես ՔՊ-ն վստահ հաղթանակ է տարել: Իշխող ուժի օգտին քվեարկել է 2544 ընտրող, երկրորդը «Մեր համայնքը» դաշինքն է՝ 236 ձայնով, երրորդը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 118 ձայնով:

Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ)Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինԻ՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումԻսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ AxiosԹուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. ՖիդանՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի ԻրանՍահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՕգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. ՍտոլտենբերգԻրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է ԹուրքիայումԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին․ Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՍիմոնյանինՓաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ)ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ ՊետդումաՄեր ընկերներին լքելու ժամանակը չէ. Կոնգրեսը պետք է ընդունի օրինագիծ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար, հակառակ դեպքում ՌԴ-ն կմոտենա ՆԱՏՕ-ի սահմանին․ ԲայդենՇատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը․ Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարինՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԴՆԹ-ի մակարդակով եղբայրական ժողովուրդներ, թե՞ թշնամական երկրներՍամվել Վարդանյանի հետ կատարվածը հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ Հայ Ազգային Կոնգրես«Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնենԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսինՀայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամիցԱԱԾ ստուգումների բացառիկ մանրամասներ. կան ձերբակալված պաշտոնյաներԱդրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին«Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտեԲաքվում հայերին խոշտանգելու համար անպատիժ են մնացել, իսկ ՀՀ-ում կկրե՞ն պատասխանատվությունՄեղադրանքը լրացված է, իսկ գործը` յուրային դատավորի ձեռքում ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծինԱդրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումիցԹբիլիսիում հրաձգություն է տեղի ունեցել. 3 վիրավոր կա Փաշինյանն ասաց, որ սահմանային հարցերը Ադրբեջանի հետ դեռ քննարկման ընթացքում է Բարսելոնան ՉԼ-ում մեկ վիճակագրական ցուցանիշով սեփական հակառեկորդ է սահմանել Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր 24-ամյա երիտասարդը սպանել է 93-ամյա տարեց կնոջը Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է Արտակարգ դեպք․ Արմավիրի մարզում ականներ են հայտնաբերվել․ ի՞նչ է պարզվելԼիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը Աննախադեպ ջերմաստիճանի բարձրացում է սպասվում Ռուսական տանկերի բազմաշերտ զրահը բաղկացած է պարաֆինի, կևլարի և կերամզիտի շերտերից«Ալիևի հետ կա պայմանավորվածություն»․ Ինչ է ասել Փաշինյանը Հիմնավոր կասկած ունեմ, որ այդ դիմակավորված անձինք ոստիկաններ են եղել․ Սաքունցը՝ Վարդանյանին խոշտանգելու մասին«Ուրարտու» համույթի ելույթը՝ «Տարբեր ազգերի երեխաները՝ Կուբանի հայրենասերներ» փառատոնում 51-ամյա Կարինե Մ.-ն տեղում մահացել էՄեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Մոսկվան հաստատեց․ ռուսական զորքերը դուրս են գալիս Արցախից (տեսանյութ) Լարված իրավիճակ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում (տեսանյութ) Փախչեցին․ Փաշինյանը հեռացել է Ոսկեպարից Ասլանյանը` խոշտանգված երիտասարդի մասինԹուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված