ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմունոլոգ Ժեմչուգովը խոսել է COVID-19-ի ախտանիշների անորոշության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Rt.ru-ն գրում է, որ իմունոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Վյաչեսլավ Ժեմչուգովը հայտնել է, որ կորոնավիրուսի ախտանիշները որոշ դեպքերում նման են այլ հիվանդությունների ախտանիշներին, ուստի կարևոր է հնարավորինս շուտ ճիշտ ախտորոշում կատարելը։ NSN-ին տված հարցազրույցում նա նշել է, որ կորոնավիրուսային վարակի բոլոր այն ախտանիշները, որոնք եղել են երկու տարի առաջ, հիմա էլ կան՝ աղիքային խանգարում, ջերմության բարձրացում կամ իջեցում։

«Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ուստի քթի խոռոչի բոլոր ախտանշանները մնում են. համի և հոտի կորուստ, հաճախ լսողության խանգարում, մկանային ցավ, այսինքն վիրուսային վարակի բոլոր ախտանիշները, ներառյալ գրիպոզ վիճակը: Կորոնավիրուսը կարելի է շփոթել այն ամեն ինչի հետ, ինչը ուղեկցվում է  ջերմության  բարձրացումով, ուստի ախտորոշումը պետք է կատարվի հենց առաջին օրը... այն կարելի է շփոթել ամեն ինչի հետ, կան նման երեք տասնյակ տարբեր հիվանդություններ, այդ թվում լեյկոզը»,- հավելել է բժիշկը։ Ժեմչուգովը նաև կոչ է արել հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում համապատասխան թեստավորում անցկացնել։

Ավելի վաղ բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը URA.RU-ին հայտնել էր, որ մարդիկ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, կարող են տառապել ականջներում աղմուկի զգացումից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular