ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական հակաօդային պաշտպանության «Տոր» հրթիռային համակարգը խոցել է իսրայելական կամիկաձե անօդաչու Harop-ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

volga-day.ru–ն գրում է, որ անխոցելի համարվող իսրայելական «Harop» կամիկաձե անօդաչու թռչող սարքը խոցվել է ռուսական «Տոր» զենիթահրթիռային համակարգի կողմից։ Համացանցում տեղադրվել է խոցված իսրայելական անօդաչու թռչող սարքի լուսանկարը։ Հայաստանի Զինված ուժերում ծառայության մեջ գտնվող «Տոր»-ը հեշտությամբ է հաղթահարել իր խնդիրը չնայած իսրայելցի և ամերիկացի զինվորականների այն հայտարարություններին, թե ռուսական զենիթահրթիռային համակարգերն ի վիճակի չեն խոցել իսրայելական անօդաչու սարքերը։

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը էլեկտրոնային ճնշման դժվարին պայմաններում հայտնաբերել և խոցել է «Harop» անօդաչու թռչող սարքը, որի օգնությամբ ադրբեջանական զորքերը փորձում էին հարվածներ հասցնել հայ զինվորականների դիրքերին։ Միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարի Ղարաբաղում 44-օրյա զինված հակամարտության ժամանակ։ Նշենք նաև, որ այդ ռազմական դիմակայության ժամանակ «Harop» և «Bayraktar Tb2» անօդաչու թռչող սարքերի ոչնչացում տեղի է ունեցել ոչ մեկ անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular