ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետները նշել են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման պայմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

piter.tv-ն գրում է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունները։ «Meister» հեռագրային ալիքի փորձագետները կարծիք են հայտնել, որ դրանցում գլխավորը ոչ թե այն է, թե որքան փաստարկներ կարող են ներկայացնել կողմերը, այլ այն, թե որքա՞ն աջակցություն (կամ դրա հույս) երկրները կստանան արևմտյան երկրներից։ Միևնույն ժամանակ, եթե Արևմուտքի աջակցությունից Հայաստանում արդեն հիասթափվել են, քանի որ հասկացել են, որ շատ քիչ հույսեր կան, որ հայերից բացի որևէ մեկը կկանգնեցնի ադրբեջանական բանակը, ապա թուրքական աջակցությունը Բաքվի տեսանկյունից բավականին շոշափելի է թվում։

Հեռագրային ալիքի հեղինակները կարծում են, որ երկրների միջև զինադադարը կախված է նրանից, թե Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ինչպե՞ս կկարողանա փոխել իր քաղաքական կողմնորոշումները, կվերադառնա Ռուսաստանից երաշխիքների ավանդական ակնկալիքներին, և որքանո՞վ է Ադրբեջանը պատրաստ հաշվի առնել այդ երաշխիքները։ Հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկու կողմերն էլ շահագրգռված են իրավիճակի կարգավորմամբ և իրավիճակը դրական զարգացմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular