Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը և նպատակաուղղվածությունը լուրջ կասկածի տակ են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները ընդունել են հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքների առնչությամբ հրավիրված ասուլիսում:

«ԵԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, որպես ԵԱՀԿ համանախագահող երկրներ, ընդունել են հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որում նաև ողջունվում են ՌԴ-ի միջնորդական ջանքերը: Անշուշտ, մենք կցանկանայինք տեսնել այս նստաշրջանի ավելի հագեցած արդյունքներ, այդ թվում նաև քաղաքական հռչակագիրը, որն արդեն 10 տարի չի հաջողվում ընդունել»,-ասել է Լավրովը:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

Հարցին, թե արդյոք այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ այս կառույցը սկսում է ակտիվանալ, ու մենք ապագայում ականատես կլինենք գործուն քայլերի և ի՞նչ կարող ենք ակնկալել այս հայտարարությունից քաղաքագետն ասաց․ «Պետք է սպասել բուն տեքստի հրապարակմանը, որպեսզի կարողանանք ամբողջական գնահատական տալ, սակայն, Մինսկի խումբը որոշակի ինտենսիվությամբ շարունակում է աշխատել և, փաստորեն, չէր էլ դադարեցրել իր աշխատանքները։ Վերջին հաշվով, դեռ անցյալ տարի դեկտեմբերին համանախագահներն այցելեցին Հայաստան ու Ադրբեջան, այսինքն՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո էլ Մինսկի խումբն իր գործունեությունը ֆորմալ առումով շարունակում է, մի շարք հայտարարությունների ականատես ևս եղանք։ Սակայն Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը և նպատակաուղղվածությունը լուրջ կասկածի տակ են, որովհետև բոլորն են հասկանում, որ այն առաջարկները, որոնք վերջին 15 տարում սեղանին են դրված, նկատի ունեմ 2004 թվականից, երբ սկսվեց պրահյան գործընթացը, որը միս ու արյուն ստացավ 2007-ին մադրիդյան փաստաթղթի, այնուհետև՝ դրա թարմացված տարբերակի, հետո՝ 2011-ի հունիսին կազանյան փաստաթղթի տեսքով, այժմ դրանք ամբողջությամբ ստեղծված իրավիճակում կիրառելի չեն: Գուցե որոշ տարրեր կան, որ կարող են օգտագործվել նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, բայց որպես ամբողջություն այդ առաջարկների փաթեթը չի համապատասխանում 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակին։ Առայժմ, կարծես թե, պատկերացումներ էլ չկան, թե երբ կարող է Մինսկի խումբը զբաղվել նոր գաղափարների մշակմամբ, առավել ևս՝ շատ քիչ ընկալում կա, թե ինչպիսին կարող են լինել այդ նոր գաղափարները։ Առայժմ Մինսկի խումբը իներցիայով հայտարարում է, որ, այո՛, հակամարտությունը պետք է կարգավորվի, և կարգավորումը պետք է հիմնված լինի վերջին 15 տարում մշակված ու քննարկված սկզբունքների վրա։ Բայց բոլորն են հասկանում, որ այդ սկզբունքների մեծ մասն այսօր կիրառելի չի կարող լինել։ Մինսկի խումբը իր աշխատանքը ֆորմալ շարունակում է, սակայն այլևս չկա հստակ բանակցային օրակարգ: Եթե մինչև 2020 թվականի ապրիլ կային բանակցային օրակարգ, մշակված փաստաթղթեր, ու հասկանալի էր՝ ինչի շուրջ են բանակցում, հիմա անհասկանալի իրավիճակ է»։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Մինսկի խումբը պետք է սկզբունքների ու օրակարգի հստակեցում և փոփոխությո՞ւն անի ստեղծված իրավիճակին համապատասխան Բենիամին Պողոսյանն ասաց․ «Այո՛, իմ գնահատմամբ հայտնի երեք սկզբունքները և վեց հիմնական տարրերը, որոնք 2004 թվականից սկսած մշակվում էին և առաջին անգամ հրապարակային ներկայացվեցին համանախագահ պետությունների նախագահների կողմից դեռ 2009-ի հուլիսին՝ Լ’Աքվիլայում, այդ ամբողջությունը՝ որպես փաթեթ, ներկա իրավիճակին համապատասխան չեն այլևս։ Բոլորն են դա հասկանում, բայց, կարծում եմ, չկա բացարձակ պատկերացում, թե ինչ նոր փաթեթ կարելի է առաջարկել, ու երբ պետք է սկսվեն այդ աշխատանքները, մանավանդ, որ Ադրբեջանը հայտարարում է, թե հակամարտությունը լուծված է, ու միակ աշխատանքը, որ Մինսկի խումբը կարող է կատարել, հումանիտար հարցերն են։ Եթե Մինսկի խումբը չսկսի ձեռնամուխ լինել նոր առաջարկների մշակմանը, չեմ կարծում, որ կարելի է որևէ արդյունավետություն ակնկալել Մինսկի խմբից»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Հայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
Ամենադիտված