ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը հայտնել է, որ ծրագրեր է մշակում ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ հայտնարարել է, որ համապարփակ ծրագրեր է նախաձեռնում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար բարդացնելու ներխուժումն Ուկրաինա:

Բացի այդ, նա նշել է, որ չի ընդունում Մոսկվայի «կարմիր գծերը», քանի որ մտահոգություններն առ այն, որ հակամարտությունը կարող է վերաճել պատերազմի, ահագնանում են: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունն՝ ընդգծելով, որ առաջիկա օրերին նախատեսվում է տեսակոնֆերանսի անցկացում երկու ղեկավարի միջև:

«Այն, ինչ ես անում եմ, իմ կարծիքով՝ ամենահամապարփակ և խելամիտ նախաձեռնությունները համատեղելն է, որպեսզի ավելի ու ավելի դժվար դառնա Պուտինի համար առաջ գնալ և անել այն, ինչ պատրաստվում է անել և որը մտահոգություն է առաջացել մարդկանց շրջանում»,- ասել է Բայդենն՝ առանց մանրամասնելու, թե ինչ նկատի ունի:

Վերջինս հավելել է, որ «քաջատեղյակ է Ռուսաստանի գործողություններից և մտադիր է Պուտինի հետ երկարատև քննարկում ունենալ»:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular