ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը ԼՂ-ում խաղողի այգիների վերատնկման ժամանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը ԼՂ-ում խաղողի այգիների վերատնկման ժամանակԼ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ասկերանի շրջանի բնակիչները դիմել են ռուսական խաղաղապահ զորախմբին՝ սահմանազատման գծի մոտ գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով։ Այս փուլում իրականացվում է խաղողի տնկիների վերատնկում»,-ասել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցեւը։

Խաղողի այգիների վերատնկումը սկսվել է այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում տարածքը մաքրել են պայթուցիկներից եւ չպայթած ականներից:

«80-ականներից ապրում եմ Լեռնային Ղարաբաղում։ 20 տարի աշխատել եմ այս վայրերում, նռան ու խաղողի տնկարկներում։ Պատերազմից հետո չկարողացանք աշխատել։ Խաղաղապահներն օգնում են մեզ, եւ արդեն կարող ենք նորից աշխատանքի գնալ։ Եթե չլինեին խաղաղապահները, մենք չէինք կարողանա այստեղ աշխատել։ Մեր անվտանգությունն ապահովում են խաղաղապահները»,-ասում է Խրամորթ գյուղի բնակչուհի Աիդա Գրիգորյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular